Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ-ի և Արցախի հետ սահմամակից ադրբեջանական գյուղերի բնակիչները փախուստ են տալիս

Փետրվար 25, 2017թ. 00:02
Վարդան Ոսկանյան

Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է այսպիսի գրառում.

Ադրբեջանական գյուղերի բնակիչների փախուստը ՀՀ և Արցախի սահմանագծին ցանկացած սրացման դեպքում արդեն վաղուց քրոնիկ բնույթ է կրում: Մինչ, այսպես կոչված, Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը ադրբեջանական բոլոր հնարավոր խողովակներով կոկորդ է պատռում, թե այդ տարածքի գյուղերի բնակիչները չեն լքել սեփական տները, ադրբեջանական սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն է սպրդում սահմանամերձ գյուղերի դատարկման մասին: Մասնավորապես հենց նույն, այսպես կոչված, Աղդամի շրջանի Ղարաղաշլու գյուղի բնակիչը տեղեկացրել է, որ գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով իրենք ստիպված են եղել լքել այս բնակավայրը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն