- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

«Դիվերսիաների ձախողված փորձերը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ են տեսադիտարկման սարքերն առաջնագծում». Արտակ Բեգլարյան

«Այս գիշերվա և նախորդ ամիսների մի շարք դիվերսիաների ձախողված փորձերը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ են տեսադիտարկման սարքերը առաջնագծում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: Նա նաև հավելել է. «Դրանք տեղադրվել և տեղադրվում են թե՛ պետական և թե՛ մասնավոր միջոցներով: Այնպես որ շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են այդ գործին՝ ներառյալ հատուկ հաշվեհամարին նվիրատվություն կատարած բոլոր սրտացավ անձանց: Իմացե՛ք, որ նույնիսկ մեկ տեսադիտարկման սարքը բարձրացնում է հայ զինվորի և հայրենիքի սահմանի անվտանգության մակարդակը»: