Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ընտրական օրենքում սահմանված բարդ մեխանիզմները մտահոգության տեղիք են տալիս

Փետրվար 22, 2017թ. 16:26

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
– Ընտրական օրենքում սահմանված մեխանիզմներն այնքան բարդ են, որ մտահոգություն կա, թե մինչև ընտրությունների օրը մեր ընտրողներից շատ-շատերը, մանավանդ մարզերի բնակչներն այդպես էլ չեն ընկալելու, թե ինչպե՞ս պետք է իրացնեն  իրենց քվեարկության իրավունքը: Արդյոք տեղին չէ՞ այս անհանգստությունը:
-Յուրաքանչյուր ոք, եթե օգտվի ԿԸՀ կայքէջ այնտեղ կգտնի ընտրությունների մասին պատմող մի փոքրիկ տեսանյութ, ուր մանրամասնորեն նեկայցվում է, թե նա ինչպե՞ս պետք է մտնի ընտրատեղամաս, գրանցվի սարքի միջոցով, ստանա ընտրաթերթիկը, ու կատարի իր ընտրությունը: Այդ երեք րոպեանոց տեսանույթը դիտող ցանկացած ոք, անգամ ամենացածր կրթական մակարդակ ունեցող անձը կամ հեռավոր գյուղում գտնվող ընտրողը մեկն անգամ նայելու դեպքում կունենա բոլոր հարցերի պատասխանները: Բացի այդ, մինչ ընտրությունները ԿԸՀ-ն նաև հեռուստատեսությամբ կսկսի ցուցադրել և այդ տեսահոլովակը, և բացատրական այլ նյութեր: Կլինեն նաև քարոզչական բացատարական պաստառներ, փոքր համայնքներում մարդկանց իրազեկումը կկատարվի գյուղապետարանների միջոցով: Այսինքն, այս խնդիրը լուծված է ու որևէ դժվարություն չկա: Եվ մենք ակնկալու ենք ընտրությունների բարձր մասնակցություն, դրանում ավելի շատ շահագրգռված է ՀՀԿ-ն:
-Իսկ հիմա անդրադառնանք հետևյալ մտահոգությանը. ի՞նչ կարող է լինել քվեախցիկում, ուր կա տարբեր կուսակցությունների քվեթերթիկներով լցված աղբարկղ: Ընտրողն այդ աղբարկղից կարող է վերցնել իր համար նախընտրելի դաշինքի կամ կուսակցության քվեաթերթիկը և իր հետ դուրս տանել, ապա փոխանցել դեռ ընտրություն չկտարած անձին: Եվ այսպես, գործի դնել հայտնի կարուսելի մեխանիզմը: Նման վտանգ չե՞ք տեսնում:
-Իհարկե՝ ոչ: Տեսեք, նախկին ընտրությունների ժամանակ ևս ընտրողն իր քվեաթերթիկը կարող էր չդներ ծրարի մեջ, և դատարկ ծրարը կարող էր գցեր քվետուփը, իսկ նախընտրած քվեաթերթիկը՝ գրպանը դրած տաներ դուրս: Ձեր ասած կարուսելը նաև նախկին մեխանիզմով կարող էր, չէ՞ լինել:
Բայց հիմա դա դարձել է աննպատակ գործողություն.ենթադրենք ընտրողը X կուսակցության քվեաթեթիկը հանեց աղբարկղից, դրեց ծրարի մեջ, իսկ իր նախընտրածը պահեց ու հետը տարավ դուրս, հետո՞, ի՞նչ պետք է անի:
-Դրանք ինչ-որ պահի չե՞ն հայտնվի քվեատուփում:
-Մտահոգությունը, թե կարող է ավելորդ քվեաթերթիկ դուրս գալ ընտրատեղամասից՝ ավելորդ է: Եվ՛ այս ընտրական օրեննգրքի և նախորդի պարագայում քվեաթերթիկ դուրս հանելը ոչ մի դժվարություն չի ենթադրում: Բայց դուրս բերված քվեաթերթիկը սահմանված նմուշի է, նրա վրա չկա քվեարկությունից հետո դրվող համապատասխան դրոշմակնիքը, հետևաբար, եթե անգամ այն դուրս բերվի ոչ մի վատ հետևանք չի կարող ունենալ: Այնուհանդերձ, ենթադենք ընտրողն իր ձեռքի քվեաթերթիկներն աղբարկղ գցելու փոխարեն դրեց ծոցագրպանը, պարզ է՝ իրեն չե՞ն հետախուզելու, ու դուրս բերեց, տվեցի մեկ ուրիշին: Բայց իր դուրս բերված քվեաթերթիկները ոչ ոքի պետք չեն, քանի որ այդ մեկ ուրիշը, երբ մտավ ընտրելու իրեն տալու են նոր քվեաթերթիկներ, ուրեմն՝ ի՞նչ իմաստ կա դուրս բերել մի բան, ինչը ներսում տալու են ընտրողին: Մտավախություն կա, թե ծրարի մեջ կարող են դնեն նույն քաղաքական ուժը ներկայացնող մի քանի քվեաթերթիկ. թեկուզ այդպես էլ լինի դրոշմակնիքը փակցվում է միայն մեկի վրա, ուրեմն, այդ մեկն էլ կլինի վավերը, մյուսները կլինեն անվավեր: Ինչի՞ մասին է խոսքը:
Կասկածել, թե աղբարկղի քվեաթերթիկները կարող են դուրս տարվելուց հետո հայտնվել քվեակության արկղում ու ազդել ընտրությունների արդյունքբների վրա՝ նման բան, ուղղակի, չի կարող կատարվել:Ինչ վերաբերում է կարուսել ասվածին , այն ենթադրում է հետևյալը. ես որպես շահագրգիռ մարդ կարող եմ ծանոթիս բարեխոսել ընտրել իմ կուսակցությանը, բայց նա պետք է հետո ինձ համոզի, որ այդպես էլ արել է, դրա համար ներսից բերված դատարկ թերթիկի վրա ես իմ ձեռքով քվեարկում եմ իմ կուսակցության օգտին, այդ թերթիկը տալիս եմ ծանոթիս, որ ներսում գցում է քվետուփի մեջ: Բայց այս մեխանիզմը ևս այսօր չի կարող գորխել, ինչու, որովհետև եթե այդ անձը չի ցանկանում ընտրել իկ կուսակցությանը, նա կարող է իմ տված քվեաթերթիկը գցել աղբարկղը, ստանալ նոր քվեաթերթիկ ու ընտրել իր համար ցանկալի քաղաքական ուժին: Այնպես որ այս մտավախությունն էլ լուրջ չէ: Կարուսել ասվածը պարզունակ, ես կասեի՝ հնոտի մի բան է, որը ժամանակին մարդկանց չիմացությունից օգտվելով գուցե ոմանց հաջողվել է իրենց ուզածին հասնել, բայց այսօր մարդիկ զարգացած են, նախկիը չեն, ու շանտաժների չեն ենթարկվում:
Այնպես որ, եթե ընտրողին ինչ որ ուժեր, անձինք տարբեր միջոցներով շահագրգռում են կամ ստիպում իրենց ձայն տալ, ընտրողը ուղղակի կարող է խաբել նրանց, վերցնել նրանց տված քվեաթերթիկն ու գցել աղբարկղի մեջ, ու հանձնաժողովից ստացած նոր թերթիկներով ընտրել այն ուժին, որին կցանկանա:
Մյուս մտահոգությունը. քվեաթերթիկների միջոցով ընտրողի վրա իրականացվող վերահսկողության մասին է խոսքս: Այսինքն, այն քաղաքական ուժը կամ թեկնածուն, որն ընտրակաշառք է բաժանել, որպեսզի համոզվի, որ ընտրողն իր օգտին է քվեարկել, նրանից կպահանջի չքվեարկած քվեաթերթիկները չգցել աղբարկղը, այլ դնել գրպանում և դուրս բերել իր հետ՝ իբրև ապացույց:
-Կարող է նման բան լինել: Բայց տվյալ քաղաքական ուժի կամ թեկնածուի համար բավարար է՞ տեսնել 8 քվեաթեթիկներն ու հավաստիանալ, որ ընտրողն իրեն է տվել իր ձայնը: Իհարկե, ոչ, որովհետև շատ հնարավոր է, որ ընտողը, դեմ գնալով իր դեմ իրականացված ճնշումներին, քվեատուփ գցված 9-երոդ քվեաթերթիկը նախապես անվավեր է դարձրել: Սա ևս ավելորդ մտահոգություն է: Չնայած, ես հասկանում ե, որ դեռ շատ հարցերի շուրջ շահարկումներ են լինելու, մասնավորաբար, շեմը չհաղթահարած, ցածր տոկոսներ ստացած կուսակցությունների ու դաշինքների կողմից: Բայց հավատացնում եմ, որ ընտրությունները հանգիստ, հանդարտ են ընթանալու, և դրանում հատկապես մեծ դեր կունենան տեղամասերում տեղադրված տեխնիկակական սարքերը: ամբողջ գործընթացը տեսագրվում է: Պետաիրավական հանձնաժողովում այնքան երկար ենք աշխատել, իրոք, բավականին տանջվել ենք այս օրենքի վրա,  քրտնաջան աշխատանք է կատարվել բոլորիս կողմից՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների, կետ առ կետ, հոդված առ հոդված անցել ենք այս օրենքի վրայով, ու փակել հնարավոր բոլոր խութերը, որ խնդիրներ չլինեն: Այնպես որ, պետք չէ, որ կուսակցությունները ֆիքսվեն, թե որտե՞ղ է թաքնված հնարավոր կեղծիքը, դրա փոխարեն թող աշխատեն իրենց քարոզարշավը լավ կազմակերպելու ուղղությամբ, որ հետո ուշ չլինի:
-Այնուհանդերձ, համաձայնեք, որ հույսը մնում է ընտրողի իրավագիտակցության վրա, որ վերջինս տուրք չտա ճնշումներին, դրսևորի քաղաքացիական բարձր գիտակցություն և չկաշառվի:
-Այո, նաև մեր ընտրողին պետք է վստահենք: Տարիների ընթացքում մեր ընտրողն այնքան արժանապատիվ կեցվածք է ձեռք բերել, էապես փոխվել է նրա մտածողությունը, այսօր հեշտ չէ ճնշել նրան, վիրավորել՝ գումար առաջարկելով: Ես համոզված եմ, որ այս ընտրապայքարում բարոյական նորմերը շատ բարձր են լինելու, մեր ընտրողը ցույց կտա իր արժանապատիվ կեցվածքը ու կմերժի ցանկացած զարտուղի ճանապարհ, ցանկացած գայթակղություն: Մեր ժղովուրդը գիտակցում է, որ նոր Ազգային ժողովը մեծ առաքելություն ունի անելու, որ այն իշխանություն է ձևավորելու: Եվ ես չեմ կարծում, որ մեր ընտրողը մի քանի գրոշի համար կվաճառի իր կարևրագույն իրավունքը: Ես լավատես եմ:
-Մինչդեռ այլ բան են ասում շրջանառվող լուրերը, որ ռեյտինգային թեկնածուներն իրենց սև գործն են անում և՛ ընտրակաշառք են բաժանում, գուամարի չափն էլ ֆիքսված է, մարդկանց մի շրջանից մեկ այլ շրջանում են գրանցում: Պատկերն այնքան էլ հուսադրող չէ:
– Հասարակության մեջ ձևավորվել են շառլատանների բրիգադներ, որոնք այս կամ այն ֆավորիտ թեկնածուի շտաբի առաջ դեգերելով փորձում են ավանտյորա անել ու գումարներ կորզել ոչ թե ընտրողին կաշառելու, այլ հենց իրենց գրպանի համար: Եվ հենց այդ շառլատանների բրիգադներն են նման խոսակցություններ տարածողները: Այսօր մենք քրեականացրել ենք օրենքը, եթե ընտրողը գա ու ասի, որ ինքը կաշառք է ստացել՝ կազատվի պատասխանատվությունից: Այնպես որ ես հուսով եմ, որ մեր ընտրողը հանուն իր վաղվա օրվա չի տուրք տա որևէ ճնշման: Որպես իշխանության ներկայացուցիչ ամեն ինչ անելու եմ, որ այդ բացասական երևոյթը մեր քաղաքական դաշտից օր առաջ արմատախիլ լինի: Եվ կօգտագործեմ ցանկացած հարթակ ու կհորդորեմ բոլորին՝ ով ձեզ կառաջարկի ընտրակաշառք, դուք մերժեք: Մեր ընտրողին ազնիվ ընտրության կոչ եմ անում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն