Գլխավոր » TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ո՞վ է Խոջալուի սպանդի իրական կազմակերպիչը

Փետրվար 25, 2017թ. 20:02
խոջալու

Մի քանի օր հետո Ադրբեջանը մեծ շուքով կնշի հնարածին “Խոջալուի ցեղասպանության” 25-ամյակը և կրկին հիստերիա կբարձրացնի ու ևս մեկ անգամ կմեղադրի հայերին այդ հանցագործության մեջ…
Բազմաթիվ փաստեր կան և հենց նույն ադրբեջանական սկզբնաղբյուրները,որ ապացուցում են,որ այդ ամենում շահագրգռված են եղել Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հակառակորդներն ի դեմս պանթուրքիստական և պանիսլամիստական գաղափարներ ունեցող “Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցության”,ովքեր սպանելով 613 քաղաքացու և մեղադրելով գործող իշխանություններին անգործության մեջ հասան իրենց նպատակին.Այազ Մութալիբովը “գահընկեց” արվեց և փախավ Մոսկվա…Իսկ Ադրբեջանում իշխանության եկավ ” Ազգային Ճկատի” առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը:
Բոլորն էլ հասկանում են,որ նոր անկախացած Ադրբեջանում ընդդիմադիրների մեջ այդպիսի բարդ օպերացիա կազմակերպողներ չկային: Առավել ևս,երբ բոլորն էլ գիտեին,որ Այազ Մութալիբովի թիկունքում,ով նախկին կոմունիստ էր,կանգնած էր Մոսկվան:
Մութալիբովին տապալելու գործում իր մեծ հետաքրքրությունն ուներ Անկարան: Թուրքիայի իշխանությունները դժգոհ էին Մութալիբովի ռուսամետ քաղաքկանությունից…Նրանց պետք էր Բաքվում տեսնել իրենց դրածոյին: Սակայն Անկարան չէր ցանակնում “հասարակ” ձևով հեռացնել Մուաթլիբովին,  Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելին պետք էր մեկ կրակոցով սպանել երկու նապաստակ: Ու այդ ծրագիրը շուտով իրագործվեց: Դա “Խոջալուի ցեղասպանություն” օպերացիան էր,որի արդյունքում թուրքերը սկսեցին մեղադրել հայերին ազերիների դեմ ցեղասպանություն գործելու և միևնույն ժամանակ ձերբազատվեցին Մութալիբովից,ում մեղադրեցին անգործության մեջ…Այազ բեյին փոխարինեց իր թրքամետությամբ հայտնի Էլչիբեյը,ով չէր թաքցնում,որ ապագայում նա Ադրբեջանը տեսնում է Թուրքիայի կազմում:
Այն,որ Խոջալուում տեղի ունեցած սպանդը Անկարայի կազմակերպած սադրանք է, կան բավական ապացույցներ:
Հիշեցնեմ,որ Ադրբեջանի նախագահ Մութալիբովին երկու անգամ են հեռացրել պաշտոնից…Վերջինը՝1992 թ-ի մայիսի 15-ին էր…Դրանից երկու օր հետո թուրքական Hürriyet-ում լույս տեսավ Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրապաշտոնյա մի աշխատակցի հարցազրույց,որում վերջինս չթաքցնելով իր հիացմունքը Մութալիբովի տապալումից հայտարարել էր.”Մեր տղաներն արեցին դա…” (“Our boys have done it”):

Պատահական չէ նաև այն,որ “Խոջալուի ցեղասպանության” համաշխարհայնացման պարտականությունը ստանձնել էին Թուրքիայում հավատարմագրված համաշխարհային ճանաչում ունեցող ԶԼՄ-ների սեփական թղթակիցները…Այդ լրագրողները ազգությամբ կամ թուրք էին,կամ էլ սերտ կապեր են ունեցել թուրքերի հետ…Այսպես,առաջինը այդ մասին Washington Post-ում գրել է լրագրող Թոմաս Հոլցը,ով հետագայում այդ ամենի մասին ադրբեջանամետ մի գիրք էր հրատարակել:

Նույն Հոլցը Խոջալուում տեղի ունեցածի մասին մի այն լոդված էր հրապարակել նաև բրիտանական Sunday Times-ում…BBC-ում ադրբեջանամետ հոդվածներով ակտիվ հանդես էր գալիս այդ նույն Թոմաս Հոլցի կինը,թրքուհի Հիջրան Հոլցը…Reuter-ում՝Էլիֆ Քաբանը: Milliyet-ում՝Ռահբար Բաշիրօղլուն…Իր հայատյացությամբ աչքի էր ունկում ֆրանսիական 5 Channel և բելգիական RTF հեռուստաընկերության օպերատոր Ահմեդ Սելը…Ինչպես երևում է “Խոջալուի ցեղասպանություն” օպերացիայի լուսաբանումը կազմակերպվել էր Անկարայի կողմից:
Հետաքրքիր ևս մեկ փաստ…Անկարան 90-ական թթ-ների կեսերն մի քանի ագամ ընդունել էր,որ խառնվել է Ադրբեջանի ներքին գործերին և փորձել է իշխանության բերել իր նախընտրած գործիչներին: 1995 թ-ի ապրիլին Բաքու այցելած Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը ներողություն էր խնդրել Ադրբեջանից՝ վերջինիս ներքին գործերին խառնվելու համար… Ըստ թուրքական ԶԼՄ-ների վերջին անգամ Անկարան փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել Ադրբեջանում 1996 թ-ին,որն ավարտվել է խռովարարների և նրանց թուրք հովանավորների ձերբակալությամբ:
Այսիպով,կարելի բացահայտ ասել,որ Խոջալուում տեղի ունեցած սպանդը կազմակերվել է Անկարայում,իսկ իրագործվել Ադրբեջանում Թուրքիայի գործակալների՝”Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցության” ներկայացուցիչների կողմից…Հետագայում այդ ծրագրի իրագործումը ստանձնել է Հեյդար Ալիևը և շարունակում է նրա որդին՝ Իլհամը:

Հ.Գ.”Պատմությունը դատապարտել է Խոջալուի ցեղասպանության մեղավորներին”: Այսպիսի անեծք-հայտարարությամբ է քիչ առաջ հանդես եկել այդ ցեղասպանության կազմակերպիչ Թուրքիայի ԱԳՆ-ն:

Գագիկ Համաբարյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն