Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նոր ընտրական օրենսգիրքը զրոյացրել է՞ ընտրակաշառքի ազդեցությունը

Փետրվար 25, 2017թ. 17:10
ընտրություններ 1

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
Քաղաքագետները նկատում են, որ ընտրապայքարի հայտ ներկայացրած կուսակցությունների ցուցակներում կա սենդափոխության բավականին լուրջ միտում: Ավելին, շեշտվում է, որ այդ միտումը իշխանության կողմից թելադրեց ՀՀԿ-ն, ընդդիմության կողմից՝ ՙԵլք՚ դաշինքը: Դո՞ւք ինչպես եք գնահատում սեփական կուսակցության ընտրացուցակը:
-Մեր կուսակցության ներսում կատարվող սերնդափոխությունը ամենևին նորություն չէ: Սերնդափոխությունը տարիներ շարունակ Հանրապետականի համար եղել է կարևոր նպատակադրում և առանցքայն ուղղություններից մեկը: Դրանում կարող եք համոզվել, եթե դիտարկեք մեր նախորդ ընտրական ցուցակները: Իսկ այսօր՝ սահմանադրական բարեփոխումներից հետո նոր խորհրդարանի ձևավորման հարցում, բնականաբար, առանձնակի կարևորվում է սերնդափոխությունը: Այո, ՀՀԿ ցուցակը թարմացված է, գալիս են նոր դեմքեր, ինչը բնականաբար, սերանդափոխության հետևանք է: Բայց սրա հետ մեկտեղ պետք է շեշտել հետևյալը. սերնդափոխությունը չի կարող լինել ինքնանպատակ կամ գերնպատակ: Քանի որ բոլորիս համար ակնհայտ է՝ նորի ու եղած փորձի համադրմամբ է հնարավոր լուծել երկրում առկա խնդիրները, նաև դիմագրավել մարտահրավերներին:
Եթե ՀՀԿ համամասնական ցուցակում դրականը նկատելի է, ապա նույնը չենք կարող ասել վարկանիշային կամ ՙռեյտինգային՚ կոչվող ցուցակների դեպքում: Սա նաև մյուս կուսակցություններին է վերաբերվում: Բանն այն է, որ գործարար հատվածը, թաղային հեղինակություն կոչվածը, առաջադրվել է հենց ՙռեյտինգային՚ ընտրակարգով:
-Գիտեք, որ մեր ընտությունները համամասնական են, ինչը մեր ընտրական համակարգում արտահայտվում է երկու բաղադրիչով: Առաջին, երբ ցուցակը փակ է, այսինքն՝ ընտրողն իր քվեարկությամբ չի կարող տեղաշարժել թեկնածուների տեղերը: Երկրորդ, ցուցակը բաց է, սա ՙռեյտինգային՚ ընտրակարգն է, որով մենք մեր ժողովրդին հնարավորություն ենք տալիս, որ նա որոշի, թե տվյալ ընտրատարածքում ո՞ր կուսակցության, ո՞ր թեկնածուին է նախապատվություն տալիս: Մեր վարկանիշային ցուցակներում ներառված են հասարակության տարբեր խավերի՝ ուսուցիչներ, բժիշկներ, փոքր ու մեծ բիզնեսի ներկայացուցիչներ: Հետևաբար, ինչպե՞ս կորոշի ժողովուրդը, ո՞ւմ կտա իր ձայնը, ըստ դրա էլ կձևավորվեն ՙռեյտինգային՚ ցուցակները:
Չնայած դժգոհում ենք ՙռեյտինգային՚ կոչվող ցուցակներից, բայց պարզվում է դրանք նույնիսկ օգնելու են, որ թաղային հեղինակությունները խորհրդարան մտնելու շատ քիչ հնարավորություն ունենան: Քաղտեխնոլոգ Կ. Քոչարյանը բավական դիպում է նկարագրում.<<Ռեյտինգային թեկանուները չեն հասկանում, որ իրենց գցել են, որ իրար այնտեղ <<գզեն>>: Նրանք ձայն կբերեն կուսակցությանը, բայց նրանց 70-80 տոկոսը դուրս է մնալու ու ԱԺ չի մտնելու>>:
-Ունենք 100 հոգանոց խորհրդարան, որից 50 հոգին պետք է ընտրվեն փակ համամասնական ընտակարագով, 50-ը` բաց, այսինքն, վարկանիշային ընտրակարգով: Պարզ հաշվարկ կատարենք ու հասկանալի կլինի, որ ամեն մի ընտրատարածքից, մոտավորապես, 3 կամ 4 պատգամավոր է ընտրվելու: Այնպես որ, ձեր նշած կարծիքը ճիշտ է ու բոլորին է հայտնի: Հիմա մնում է տեսնել, թե ընտրողն ո՞ւմ իր ձայնը և ՙռեյտինգային՚ ցուցակներից ո՞ւմ կուղարկի խորհրդարան:
-Ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը գնալով ավելի հաճախ են հնչում, անգամ տրվում են կաշառք բաժանողների կամ կաշառք բաժանելու մասին նախնական խոստումներ շռայլողների անունները:
– Տարօրինակ է, որ այդ մասին սկսել են խոսել, երբ ընտություններին դեռևս բավականին ժամանակ կա: Ե՜վ կաշառք բաժանելու ցանություն ունեցողները, և՜ մեր ընտրողները շատ լավ պատկերացնում են, որ ընտրակաշառքը, եթե անգամ դա կա, չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա, գիտեն, որ ընտակաշառքի ազդեցությունը գնալով զրոյանում է: Ինչո՞ւ, որովհետև մեր ընտրողը շատ լավ գիտի, որ իր քվեարկության ընթացքը բացարձակապես անհնար է վերահսկել, ընտրական նոր համակարգը դա իսպառ բացառում է: Այս ուղղությամբ դրական արդյունք է տվել իշխանություն, ընդդիմություն, քաղհասարկություն՝ երեք թևերի կատարած լրջագույն աշխատանքը, ընտրական օրենսգրքում այնպիսի լուծումներ են արձանագրված, որոնց կիրառմամբ բացառվում է ընտրողի քվեարկության վերահսկողության իրականացումը: Երկրորդ, նույն կուսակցության տարբեր թեկնածուները ևս միմյանց վերահսկելու են, որովհետև որևէ մեկը չի ուզենա, որ իր կուսակցական գործընկերը կարողանա ընտրակաշառքով տանել իր հասանելի ձայները: Սրանով վերհսկողությունը ավելի է մեծանում: Երրորդ, ընտրական օրենքսգրքում կան մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա, որ լինի կրկնաքվեարկություն, ընտրախախտումներ, ու սա իր հերթին վերացնում է ընտրակաշառք տալու հիմքերը: Չորրորդ, չմոռանանք, որ ընտրողների հետ լուրջ բացատրական աշխատանք ունեն անելու քաղհասարակության ներկացուցիչները:
Այս ամենը հաշվի առնելով, ընտրակաշառքի մասին խոսակցությունները ես շահարկում եմ համարում:
կամ էլ խոսվում է ցուցակագրումների մասին: Ես կարծում եմ, թեկնածուները պարզապես փորձում են դրանով պարզել հասարակական կարծիքը, թե վերջինս ավելի շատ ո՞ր թեկնածուին է հակված տալ իր ձայնը, ճշտում են, թե այսօր իրենք քանի՞ ձայն ունեն, պարզում են սեփական հնարավորությունները: Այդ կերպ թեկնածուները կկարողանան ավելի թիրախավորված քարոզարշավ իրականացնել: Այնպես որ, նման ցուցակագրումների հետևում ինչ-որ կասկածելի բաներ պետք չէ տեսնել:
-ՙՔաղաքացի դիտորդ՚ կազմակերպությունն առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ արդեն 2800 գրանցված դիտորդ ունի, այդ թվում՝ 250 սփյուռքահայեր, որոնցից 150-ը՝ վիրահայեր: Ի՞նչ եք կարծում, սփյուռքահայերի նման ներգրավվածությունն արդյոք դրական դեր չի՞ ունենա, մասնավորաբար, ՀՀ-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում. մեր հայրենակիցները կգան, կմասնակցեն ու սեփական աչքով կտեսնեն իրականությունը, ոչ թե տուք կտան սոցցանցերով հաճախ տարածվող կողծ լուրերին:
-Չեմ կարծում, որ մեկ անգամ մասնակցելով նման գործընթացի, նրանք հնարավորություն կունենան հասկանալ, թե ինչպիսի՞ քաղաքական իրավիճակ է Հայաստանում: Կարծում եմ, որ սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունն է և նրանք պետք է ավելի շատ շահագրգռված լինեն, որ դրանք անցնեն արդար ու թափանցիկ: Մի բան էլ ասեմ. ընտությունների նկատմամբ կարծիքն այլ բան է, բուն ընտրական գործընթացում արձանագրված իրողությունները՝ այլ, որովհետև շատ հաճախ ընտրական գործընթացում արձանագրված դեպքն այս կան այն կուսակցության կամ զլմ-ի կողմից ներկայացվում է բացասական լույսի ներքո, քան իրականությունն է: Դա էլ հասկանալի է, որովհետև երբեք որևէ մեկը չի ուզում իր պարտության պատճառն իր մեջ տեսնել ու սովորաբար հակված է գտնել ինչ-որ խարդավանքներ և փորձել դրանով բացատրել իր պարտությունը:
Այսօր, երբ սպասվող ընտությունների արդյունքների վերաբերյալ ես լսում եմ այս կամ այն քաղաքական ուժի կամ գործիչի տեսակետը, առավել համոզվում եմ, որ նրանք այսօրվանից նախապատրաստվում են իրենց վաղվա պարտության հիմնավորմանը:
Ինչ վերաբերվում է ընտրություններին որպես դիտորդ սփյուռքի մասնակցությանը, ապա այստեղ կա մի մտահոգություն: Եթե նրանք լավ չգիտեն մեր ընտրական օրենքը, անտեղյակ են օրենքում դրված մեխանիզմներից, չգիտեն գործառույթները, կարծում եմ՝ իրենց մասնակցությունից մեծ ակնկալիքներ չենք կարող ունենալ: Շատ ցանկալի կլինի, որ նրանք առավելապես տեղեկացված լինեն օրենքին, հակառակ դեպքում, ես շատ մտագոհ եմ, որ անտեղյակ լինելով կարող են իրականությանը չհամապատասախանող եզրահանգումներ անել ՝ ընկնելով այս կամ այն քաղաքական ուժի ազդեցության տակ: Իսկ դա կարող է շատ վտանգավոր լինել:
Բայց Հայաստանը ողջ հայության հայրենիքն է ու մեր հայրենակիցների դիտորդական մասնակցությունն այս համապետական գործընթացին, իհարկե, ողջունելի է, առավել ևս, եթե նրանք կարողանան խորամուխ լինել օրենսգրքի մեջ ու այն խնդիրների, որոնք ծագում են ցանկացած երկրում կատարվող ընտրական գործընթացների ժամանակ:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն