Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Ծրագրի իրականացման հիմնական բեռը իր վրա պետք է վերցնի ներդնողը

Փետրվար 22, 2017թ. 18:20
Կարեն Կարապետյան

2017 թվականը տնտեսական առումով նոր START-ի տարի է Հայաստանի համար: Կառավարություն-մասնավոր արդյունավետ համագործակցության արդյունքում հավաքագրվեց մի քանի տասնյակ իրատեսական ներդրումային ծրագրեր` մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Ծրագրերը շատ տարբեր են` սկսած հասարակական ժամանցի վայրեր ստեղծելուց, վերջացրած` առողջապահական նոր հաստատություններ հիմնելուց: Ծրագրերի հիմնական մասը ընկնում է մարզերի վրա, ինչը ճիշտ է և տրամաբանական: Այսօր մենք ունենք մարզերը զարգացնելու խնդիր, որը առաջնայիններից է:
Ունենալով համաչափ զարգացող մարզեր` իրենց համապատասխան հարմարավետ ծառայություններով և ենթակառուցվածքով, մենք ակնհայտ է, որ բավական մեծ տեմպերով տնտեսական աճ կունենանք: Պետությունը անում է ամեն ինչ, որպեսզի ստեղծվեն հարմարավետ պայմաններ ծրագրերն իրականացնելու համար, բայց ներդրումային բեռի հիմնական մասը պետք է ընկնի ներդրողների վրա: Հնարավոր չէ, իրականացնել բոլոր ծրագրերը, եթե ներդրումների 70-80 տոկոսը իր վրա է վերցնում պետությունը, դա սխալ մոտեցում է: Պետությունը կարող է և կցուցաբերի իր աջակցությունը այն ներդրողներին, ում այսպես ասած պակասում է ընդհանուր գումարի 20-30 տոկոսը : Սա ճիշտ մոտեցում է, քանի որ պետությունը չի կարող և գումար ներդնել, և օժանդակել որպեսզի ձեռնտու պայմաններով վարկավորում տեղի ունենա:

Երեկ Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցվել է վերոնշյալ ծրագրերի ուսումնասիրության և օժանդակության տրամադրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. նշվել է, որ վարկավորման գործընթացն սկսվել է, ծրագրերի մեծ մասի համար վարկերն արդեն տրամադրման փուլում են: Կարեն Կարապետյանը հանդիպման մասնակից գործարարներից հետաքրքրվել է պատական գերատեսչությունների հետ ներդրումային ծրագրերի հետագա ընթացքի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Ի պատասխան` գործարարները գոհունակություն են հայտնել համատեղ աշխատանքից՝ նշելով, որ ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերվել առաջարկվող գործիքակազմի և համաֆինանսավորման պայմանների վերաբերյալ:
Միայն այսպիսի մոտեցումով է հնարավոր հասնել հաջողության:
Այս մի քանի ամսվա ընթացքում եղած քննարկումները ցույց տվեցին, որ միայն կառավարություն-մասնավոր ճիշտ և արդար համագործակցության արդյունքում կկարողանանք հասնել ակնկալվող արդյունքի:

Միքայել Գրիգորյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն