Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

Եվրոպացի դիտորդները ժամանել են Արցախի Հանրապետություն

Փետրվար 19, 2017թ. 21:21

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Եվրոպական խորհրդարանի, Բուլղարիայի Ազգային ժողովի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի խորհրդարանների մի խումբ պատգամավորների,  ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելին: Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից: Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն