Գլխավոր » Լրահոս

Սերժ Թանկյանի ուղերձը. Մենք կլինենք ձեր աչքերը տեղամասերում

Փետրվար 14, 2017թ. 21:25

Հայտնի ռոք երաժիշտ, SOAD խմբի հիմնադիրներից Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին՝ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու կապակցությամբ:

Թանկյանը հիշեցրել է, որ տարիներով ՀՀ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է ոչ թե իրենց ցանկություններին համապատասխան, այլ ենթարկվելով կաշառքի:

«Ես չեմ ապրում Հայաստանում եւ քվեարկելու իրավունք չունեմ, բայց ամբողջ սրտովս ուզում եմ աջակցել ձեր սուրբ քվեարկությանը՝ ստեղծելու համար ավելի լուսավոր ապագա: Դրա համար քաջալերում ենք անկախ դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում՝ որպես ձեր քվեարկության աչքերն ու ականջները»,- հայտարարել է Թանկյանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Թանկյանը և ուրիշ հայտնի հայեր կժամանեն Հայաստան՝ դիտարկելու 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրությունները։

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և նշանավոր այլ գործիչներ նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն