Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀԴԿ-ն չի մասնակցի Խորհրդարանական ընտրություններին

Փետրվար 17, 2017թ. 17:51

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) Հանրապետական խորհուրդը փետրվարի 16-ին, իր լիազորությունների սահմաններում, որոշեց չմասնակցել ապրիլին կայանալիք միջոցառմանը՝ խորհրդարանական ընտրություններին: Պատճառները հիմնավոր են, սակայն այսօր զերծ կմնանք դրանք հրապարակելուց, որպեսզի ոմանց չթվա, թե արդարացում ենք փնտրում: Ապրիլյան միջոցառման վերաբերյալ քաղաքական և բարոյական մեր գնահատականները կներկայացնենք ընտրությունների ավարտին: Այդ մասին տեղեկանցնում են Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից:

Մինչ այդ, ՀԴԿ կառույցները, մեր համակիրները կստեղծեն փաստահավաք խմբեր, որոնց առաքելությունը կլինի արձանագրել ընտրական գործընթացի հակաիրավական, հոռի երևույթները:

Ափսոսանք հարուցող հիմնական հարցն այն է, որ մեր կուսակցության գլխավոր խնդիրն էր՝ գալով իշխանության, կազմաքանդել առկա տնտեսական, սոցիալական և քաղաքական համակարգը և քայլ առ քայլ ձևավորել հասարակական հարաբերությունների և կառավարման արդար համակարգ, ինչը ընտրապայքարին մասնակից որևէ այլ քաղաքական ուժ, որպես նպատակ, չի հռչակել: Ընդամենը խոսվում է իշխանափոխության և մի քիչ էլ համակարգի ձևափոխման մասին:

Կուզենայինք, որ ժողովրդավարական սկզբունքներ դավանող քաղաքական միավորները հաջողություն ունենային, սակայն առկա արգելանքները և ՀՀ ընտրական օրենսգրքում ներդրված ականները վիճակը շտկելու որևէ առաջընթաց թույլ չեն տալու:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն