Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Հեշտացվում է օտարերկրացիների մուտքը ՀՀ տարածք

Փետրվար 18, 2017թ. 22:46
Զբոսաշրջիկ

Հայաստանի Հանրապետություն մուտք գործած յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի առերեսվել է սահմանային անցակետում դիմում հարցաթերթիկ լրացնելու գործընթացին: Իհարկե այդ գործընթացը շատ կարևոր է և ունի իրավական հիմքեր, բայց դա ամեն դեպքում խոչընդոտ է հանդիսանում, թեկուզ և փոքր:
Սահմանային անցակետում հարցաթերթիկ լրացնելու գործընթացը հաստատված է ՀՀ Կառավարության 1268-Ն որոշմամբ: Այս խնդրի կարգավորմանը պետք է համապատասխան իրավական լուծում տրվի:


Օտարերկրյա քաղաքացիների մուտքի հետ կապված կա ևս մեկ տեխնիկական խնդիր, որը նույնպես պետք է լուծվի վերոնշյալ որոշման փոփոխության և լրացման նախագիծ ներկայացնելով: Դա ՀՀ մուտքի արտոնագրի պետական տուրքի գանձումն է` բացառապես կանխիկ եղանակով, որը իրականացվում է տեղում ՝ սահմանային անցակետում: Այդ խնդիրն էլ շատ ժամանակ առաջացնում է տեխնիկական բարդություններ Հայաստան ժամանած այլ երկների քաղաքացիների համար: Բարդություններից ամենա տարածվածն է կանխիկ գումարի բացակայությունը:
Շատերն այսօր նախընտրում են կանխիկ գումար իրենց մոտ չպահել, քանի որ օգտվում են բանկային քարտերից: Համաձայնվեք, որ նման իրավիճակում այս փոքրիկ խնդիրը կարող է բավականին մեծ «քաշքշուկի» պատճառ դառնալ:

 

Երեկ`կառավարության հերթական նիստի ընթացքում, վարչապետը անդրադարձ է կատարել այս խնդիրներին և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին: Գործադիրի ղեկավարը ՀՀ Ոստիկանությանը հանձնարարել է քննարկել խնդիրը այլ շահագրգիռ գերատեսչյութնների հետ, և 1 շաբաթյա ժամկետում ներկայացնել կառավարության հաստատմանը ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը վերացնելու մասին նախագիծ:
Այդ նախագծով պետք է առաջարկվի վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկներ լրացնելու պահանջը սահմանային անցակետերում: Իսկ արտոնագրի գումարի գանձման եղանակի հետ կապված կառավարության ղեկավարը հանձնարարել է Ֆինանսների նախարարին քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն, որով պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի արտոնագրի պետական տուրքի գանձումը կիրականացվի նաև անկանխիկ եղանակով:

Սրանք բավականին կարևոր փոփոխություններ են, որոնք միայն կխթանեն զբոսարշրջության զարգացմանը մեր երկրում:

Միքայել Գրիգորյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն