Գլխավոր » Society, Լրահոս

Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Փետրվար 18, 2017թ. 19:01
Օգնություն Սիրիա+

Հայաստանի  և Ռուսաստանի  պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 17-ին ՀՀ անունից Սիրիա  առաքվեց սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Մարդասիրական օգնությունը (շուրջ 20 տոննա սննդամթերք, պարենային իրեր, հագուստ և քնապարկեր) Սիրիա տեղափոխվեց ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: «Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը:

Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարելու  Լաթակիա քաղաքում, այնուհետև, օգնության մի մասը` նախորդ խմբաքանակի որոշ մասի հետ միասին, կտեղափոխվի Հալեպ:  Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է բոլոր կարիքավորներին: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Հայաստանից նույն ինքնաթիռով Սիրիա էր տեղփոխվել այս տարվա առաջին մարդասիրական օգնությունը:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն