Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը կժամանեն Մայր Աթոռ

Փետրվար 18, 2017թ. 11:44
Մաշալյան Աթեշյան

Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ քննարկելու են Պոլսո պատրիարքական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Արամ և Սահակ Սրբազանները հաջորդ շաբաթ կժամանեն Մայր Աթոռ։ «Վեհափառ Հայրապետի հետ կքննարկեն ստեղծված իրավիճակը՝ ընդհանուր փոխըմբռնման հանգելու պատրիարքական ընտրությունների գործընթացի վերաբերյալ»,- նշեց Տեր Վահրամը։

Փետրվարի 13-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել էր իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Մաշալյանը հրապարակել էր իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել էր, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն