Գլխավոր » Interview, TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Բոլորի մասին՝ բաց և թափանցիկ

Փետրվար 18, 2017թ. 20:12
գառնիկ իսագուլյան

Հարցազրույց  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ
-Չորս դաշինք, հինգ կուսակցություն՝ քաղաքական ինը միավոր մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և շուտով կմտնեն ընտրապայքարի մեջ: Որքանո՞վ են նրանք պատրաստ ներկայանալու ընտրապայքարին:
– Լավ է, որ 9 քաղաքական միավորներ մասնակցելու են, բայց շատ կարևոր է, թե նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ կարգախոսով է մասնակցելու: Բոլոր կուսակցություններն ու ձևավորված դաշինքները մինչև ընտրությունների օրվա պաշտոնական հրապարակումը որևէ նախապատրաստական աշխատանք, այս տարիներին, չեն կատարել: Բացի մեկ, երկու կուսակցությունից: Այդպիսիներից է Հայկական վերածնունդը: Դեռ երկու տարի առաջ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ու լծվեց գալիք ընտրությունների նախապատրաստմանը, ձևավորեց մեծ կոալիցիա, որը հետո հանդես եկավ որպես մեկ կուսակցություն: Ի դեպ, Բաղդասարյանը բոլոր ընտրություններում այդ մեխանիզմը կիրառում է, անկախ նրանից որտե՞ղ է՝ իշխանությունում , թե ընդդիմությունում, նա ժամանակին է սկսում պատրաստվել գալիք ընտրություններին: Մյուսը Հանրապետականն է, որը դեռ մի քանի տարի առաջ գիտեր, որ փոխվելու է Սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը ու շատ լավ հասկանում էր, թե ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու: Այս ամենը հաշվի առնելով, ես պետք է ասեմ, որ լավագույն, նույնիսկ գերազանց հնարավորություն ունի ՀՀԿ-ն, որովհետև իրենք մի քանի տարի է նախապատրաստվում են ընտրություններին:
Իսկ հաջողվե՞ց ՀՀԿ-ին ներկայանալի ցուցակով հանդես գալ:
-ՀՀԿ ցուցակը լավագույնն է: Ցուցակյի առաջին անձի ընտությունը շատ ճիշտ է: Վիգեն Սարգսյանն իր առաջ դրած խնդիրն անթերի կատարող մարդ է և այդ կարգի մարդիկ պետությանը պետք են: ՀՀԿ ցուցակում մեսիջ կա, թե իրենք ի՞նչ քաղաքական գիծ են որդեգրելու ու դեպի ուր են գնալու: Հիշո՞ւմ եք Էդուրադ Շարմազանի խոսքերը՝ բոլորը պետք է անցենեն Մելիք Ադամյանով: Մարդիկ հստակ խնդիր են իրենց ադաջ դրել ու խոսքը գործի են վերածում: ՀՅԴ-ն ևս ընտրություններին պատրաստված է գնում ավանադական կուսակցություն է, կասեի՝ ազգային արժեք է: Չնայած մեկ խնդիր ունեն, իրենց ավանդույթներն ու կանոնադրությունը հնարավորություն չի տալիս, որ կուսակցությունը լինի բազմանդամ, նաև նոր ընտրական օրենսգրքի կիրառման առումով դժվարություն է ունենալու, մանավանդ, համամասնական ու վարկանիշային ցուցակները ներկայացնել հարցում, թերևս կդժվարանան ներկայացնելայնպես՝ ինչպես իրենք կուզեին: Ավանդական այս կուսակցությունը իրոք ազգային արժեք է, հավատացեք, երբ ՀՅԴ բյուրոյի ներկակացուցիչը հեռախոսը վերցնում է, նույն պահին 40, 50 երկրներում այդ հեռախոսը վերցնում են, ու Հայ դատի գրասենյակները միաժամանակյա ակցիա կարող են կազմակերպել: Անգամ աշխարհում նման հնարավորություն ունեցող կուսակցություն չկա: Բայց այդ նույն մարդիկ Հայաստանյան իրողության մեջ չունեն 50,60 ձայն ստանալու հնարավորություն: Սա նշանակում է, որ մեր ընտրողն էլ պետք է ճիշտ, խելացի մտածել կարողանա, ոչ թե ձայն տա այն մարդկանց, որոնք երեկ դուրս են եկել իշխանությունից ու գնացել դեպի ընդդիմություն:
Ներքին խմորումներից հետո Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշիքը հասցրե՞ց ձևավորվել ու ամբողջանալ:
-Այս դաշիքը դեռ խմորումների մեջ է ու նրանում դեռ շատ փոփոխություններ կարող են լինել: Ճիշտ է, ինչ-որ փաստաթղթեր ներկայացրել են ԿԸՀ, բայց ես մտածում եմ, որ այն դեռ ձևավորման փուլում է, մարդիկ կլինեն, որոնք դուրս կգան այս դաշինքից, մարդիկ էլ կլինեն, որ կհայտարարեն ու կաջակցեն նրան: Թե այս դաշինքն ի՞նչ ընդհանուր կարգախոսով է հանդես գալու՝ դժվար է ասել, որովհետև այնտեղ կան տարբեր ուղղություններ ունեցող գործիչներ: Եթե միայն իշխանափոխություն են ուզում, ապա դա այլևս աշխատող կարգախոս չէ: Նաև հարցադրումներ կհնչեն քարոզարշավի ընթացքում, որոնց պատասխանները թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Սեյրան Օհանյանը, թե Օսկանյանը պետք է անպայման կարողանան տալ: Որպես քաղաքացի ասեմ նաև՝ ես չեմ ուզում որևէ կուսակցություն, որը չունի հստակ ձևակերպված խնդիր, մտնի խորհրդարան ու սկսի իր առևտրը: Հայաստանը առևտուր անելու ժամանակ չունի: Եթե իշխանափոխություն են ուզում, թող բոլորը միավորվեին, ասեին՝ կապ չունի, որ տնտեսական, արտաքին քաղաքականության ու սոցիալական հարցերում տարբեր հայացքներ ունենք, բայց մենք մեկ խնդիր ենք դրել՝ հաղթել ՀՀԿ-ին: Դրա համար և՜ աջերը, և՜ ձախերն ու կենտրոնամետները՝ բոլորը թող միավորվեին:Մնչդեռ անկարող եղան համախմբվել:
-Ինչպե՞ս եք գնահատում ՊՆ նախկին նախարարի ընդդիմադիր կեցվածքը:
– Ես կուզենայի, որ պարոն Օհանյանը որպես նախկին ՊՆ նախարար, ցանկացած հայատարարություն անելիս մտածեր՝ դրա իրավունքն ունի՞, թե՞ չունի, երբ այսօր փորձում է մեղադրել մեկ ուրիշի, արդյոք իր մեղքի բաժինը չունի՞, կամ իր մեղքն ավելին չէ՞, քան մեկ ուրիշինը: 1995-ի ընտություններից հետո մենք միշտ բարձրացրել ենք այդ հարցը, որ այսպես ապրել հնարավոր չէ: 20 տարի էր պե՞տք, որ Սեյրան Օհանյանը հասկանար, որ այդպես ապրել հնարավոր չէ: Բայց չէ՞, որ Օհանյանն այդ տարիներից մինչ վերջերս բարձր պաշտոններ է զբաղեցրել: Ես ևս բարձր պաշտոններ եմ զբաղեցրել. լինելով նախագահի խորհրդական իրավունք չեմ ունեցել նախագահի ասածին ընդդիմանալ,բայց դա արել եմ մամուլով, ասուլիսների ժամանակ ու, երբ ինձ դիտողություն են արել՝ ես հարաժարական եմ տվել: Հիմա ես ուզում եմ իմանալ, պարոն Օհանյանն իր գործունեության ընթացքում քանի՞ անգամ է հայտնվել նման իրավիճակներում ու ինչո՞ւ հրաժարական չի տվել, եթե իր ուզածը չի կատարվել: Պաշտոնն ավելի կարևոր է եղե՞լ, քան հայրենիքը, քան ժողովուրդն ու հողը: Այնպես որ, ես միանշանակորեն չեմ ընդունում Օհանյանի ներկայիս ընդդիմադիր կեցվածքը:
-Գագիկ Ծառուկանը, վերադառնալով քաղաքականություն, կարծես թե նպատակ ուներ մեծ, հզոր դաշինք կազմելու և նրանում հեղինակավոր անձանց ներգրավելու: Սակայն այժմ տեսնում ենք, թե ովքեր են նրա կողքին.  ՙՙԾառուկյան դաշինքի՚՚ ցուցակում կա՛մ ՀՀԿ-ից նեղացած-հեռացածներն են, կա՛մ մականունավորները, կամ էլ մարդ- կուսակցությունները:
-ՙԳագիկ Ծառուկյան՚ դաշինքը, կարծում եմ, հապշտապ ձևավորվեց: Այո, նախապես հայտարարվեց, թե ձևավորվելու է մեծ կոալիցիա՝ տարբեր քաղաքական ուժերի ու դեմքերի մասնակցությամբ, բայց ԲՀԿ-ին միացավ իրենից անջատված մասը՝ ՙԱլյանս՚-ը ու ինչ-որ մի կուսակցություն՝ ՙԱռաքելություն՚ անունով, չգիտեմ, թե իրենց առաքելությունն ինչո՞ւմ է կայանում: Գագիկ Ծառուկյանը, փոխերենն իրեն միացներ ռամկավարաներին, հնչակյաններին, նրանց մեջ ճաք առաջացրեց: Այսինքն՝ Ծառուկյան դաշինքի կարգախոսը, թե՝ ՙՄեր խոսքը գործ է՚, հակառակն էֆեկտն ունեցավ, ու հենց ձևավորման փուլում սկսեց չաշխատել:
Չեմ թաքցնում, որ նախօրոք հադիպումներ եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, նաև խորհուրդ եմ տվել, հորդորել բացել փակված էջն ու վերադառնալ քաղաքականություն: Բայց Ծառուկյանին ես վերադարձի այլ մեխանիզմ էի առաջարկում, ու մեր նախնական զրույցների թեման եղել է հետևյալը, որ Ծառուկյանի վարկանիշի վրա խարսխված դաշինք կարող է երկրի համար օգտակար գործ կատարել ՝ բարձրացնել Ազգային ժողովի որակը, մանավանդ երբ նոր խորհրդարանը միակ մանդատ ունեցող մարմինն է: Մարդը պետք է կարողանա հասկանալ, թե ինքն ի՞նչ դերակատարում ունի: Այսինքն, Ծառուկյանը պետք է ճիշտ օգտագործեր սեփական վարկանիշը և իր շուրջը հավաքերլ լավագույն մասնագետների, բանիմաց մարդկանց՝ միջազգայնագետների, իրավաբանների, տնտեսագետների, մարդկանց, ովքեր շատ ավելի մեծ օգուտ կբերեին թե՜ դաշինքին, թե՜ երկրին: Ես առաջարկում էի՝ Գյումրիի ԲՀԿ ցուցակում ներառել գիտնականների, մինչդեռ այս դաշինքն իր հետ ոչ մի նորություն չբերեց, նայեք կազմը, մեկ վելուծական միտք ունեցող չկա, բացի այն, որ իր շուրջը հավաքեց ՀՀԿ-ց դուրս եկած որոշ վատ համբավ ունեցողների, մարդկանց որոնք հասարակության կողմից քննադատվում են, նաև մի քանի մականունավորների: Մտածել են՝ Վարդան Ղուկասյանը, Ճոյթը կարող են իրենց ձայներ բերեն: Զարմանալի է: Եվ ես չեմ հասկանում, թե Ծառուկյանի ձևավորած դաշինքը ինչպե՞ս է իր խոսքը գործի վերածելու, ինչո՞վ, ի՞նչ ռեսուսով, ի՞նչ մարդկանցով: Ինչպե՞ս կարող է Վարդան Ղուկասյանով ու մյուս մականունավորններով որակ բերել խորհրդարան:
Իսկ նման փոփոխությունե եղավ այն պարզ պատճառով, որ Ծառուկյանը չկարողացավ գնահատել նոր իրավիճակը ու եկավ ոչ թե որպես միջոց՝ իր երկրին ծառայելու, այլ որպես արքա: Ու հիմա տեսեք, թե ինչեր են խոսում նրա կողքին կանգնածները,այնպիսի արտահայտություններ են անում, որ մազերս բիզ-բիզ են կանգնում, մտածում ես՝ այդ մարդը անկեղծ է՞:
-Ո՞ւմ եք ակնարկում, իշխանությունից հեռացած, մեկ օրում ընդդիմություն դարձած Վերաքննիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի՞ն:
-Նաև նրան: Մի բան հիշեցնեմ. Հանրապետության նախագահի հայտնի փետրվարյան ելույթից հետո մեկ օր անց Ծառուկյանի կողքին ոչ ոք չկար: Մինչդեռ նա մտերիմ մրադկանց կարիքն ուներ, ու խնդրեց ինձ լինել իր կողքին: Ո՞ւր էր Զաքարյանը: Բայց հիմա նայեք, մարդը ասում է՝ հրաժարական տվեցի որ լինեմ ընկերոջս կողքին: Հարց եմ ուզում տալ Իշխան ԶԱքարյանին ինչո՞ւ 2015-ի փետրվարի14-ին չկանգնեցիք Ծառուկյանի կողքին ու միայնակ թողեց նրան: Բանն այն է, որ Իշխան Զաքարյանը լավ գիտի՝ իր պաշտոնավարմանը մնացել է երկու ամիս, ընտրություններից հետո ինքն այլևս չէր լինելու ՎՊ նախագահ, դրա համար արագ հրաժարական տվեց պաշտոնից:Չեմ հասկանում նաև Աբրահամ Մանուկյանին, որը ևս հայտարարում է իր ընկերոջ կողքին լինելու մասին: Նաիրա Զոհրաբյանը քիչ է մնում ասի՝ ես խառակիրի կանեի եթե ԾԱռուկյանը չվեադառնար քաղաքականություն: Բայց երբ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, ինչու ԲՀԿ-ական պատգամավորները վայր վայր չդրեցին մանդատները ու չկանգնեցին Ծառուկյանի կողքին, դա կլիներ մեծ աջակցություն նրան: Բայց հիմա մեծ մեծ հայտարարումեն ընկերոջ կողքին կանգնելու մասին՝ ազնիվ չէ:
-Ի՞նչ շանս կունենա ՙՙԾառուկյան դաշինքն՚՚ այս ընտրություններում:
-Շատ բան կախված է նրանից, թե ինիպիսի՞ քարոզարշավ կիրականացնեն: Գիտեք միշտ չես կարող աչքկապոցիով զբաղվել: Եթե դու մշտապես հայտարարում ես, թե այս բաժակը ես եմ արտադրել, բայց մի գեղեցիկ օր մեկը կգա ու կասի՝ դու չես արտադրել, դու ընդամենը վերցրել ես ձրի. խոսքս գործարանների ու այլ օբյեկտների մասին է: Դու սարքել ես մի բան, որը ո՜չ Հայաստանին, ո՜չ Երևանին, ո՜չ մարդկությանը պետք չէր: Ես ասում եմ ու վատ եմ զգում, որովհետև Ծառուկյանի հետ հաց եմ կիսել, բայց չեմ կարող անկեղծ չլինել: Նրան շատ եմ բացատրել, փորձել օգնել, բայց չստացվեց: Ու մեկ էլ նրա կողքին հայտնվեցին մարդիկ որոնց պաշտոնի լրանալուն ընդամենը երկու ամիս է մնացել ու գովերգելով Ծառուկյանին կանգնեցին կողքին: Գիտեք ես մեղադրում եմ իշխանությունը, որը քրեկան գործ չի հարուցում այն մարդիկանց հասցեին, որոնք պոկվել են իշխանությունից, հայտնվել ընդդմադիր դաշտում, ու դրանով իրենց ազատել սեփական սխալների համար պատասխանատվությունից:
Այս ամենը հաշվի առնելով ինչպիսի՞ օրենսդիր մարմին կունենանք. կարծիք կա, որ այն լինելու է ընդամենը անցումային շրջանի խորհրդարան:
– Սա առաջին խորհրդարան է,որը ձևավորվում է նոր Սհմանադրությունից հետո: Առաքելություն կա այս խորհրդաանի առաջ, որը պետք է իրականացնի, դա օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Կարո՞ղ է անել, թե՞ ոչ դա այլ խնդիր է:
ԱՐՄԻԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն