Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

«Ադրբեջանը տեղաբնիկներին ուղարկում է Ղարաբաղի հետ շփման գիծ՝ «մսաղաց». Շահին Միրզոեւ

Փետրվար 15, 2017թ. 23:47
Շահին Միրզոև

«Այո, Ադրբեջանում թալիշներին, կարելի է ասել, բռնի կերպով ուղարկում են հենց Ղարաբաղի հետ առաջնագիծ՝ մսաղաց»,-«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թալիշ լրագրող, օրերս Ադրբեջանից փախած եւ ՀՀ-ում ապաստանած Շահին Միրզոեւը: Նա մատնանշեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ինչպես հայկական փորձագիտական  դաշտն էր արձանագրել, Ադրբեջանի բանակի կորուստների թվում զգալի թիվ էին կազմում հենց թալիշները, նաեւ մյուս տեղաբնիկները՝ թաթերը, լեզգիները, ուդիները:

Սա, ըստ Միզոեւի, ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը՝ իր տեղաբնիկների հանդեպ: Շահին Միրզոեւը տեղեկացրեց, որ Ադրբեջանը խտրական մոտեցմամբ տեղաբնիկներին է սահմանապահ զորամասերում ծառայության ուղարկում, ընդ որում՝ Ադրբեջանի սահմանապահների 70-80 տոկոսը տեղաբնիկներ են:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն