Գլխավոր » NKR, Լրահոս

Արցախի ՄԻՊ-ը Վիեննայում ներկայացրել է ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները

Փետրվար 15, 2017թ. 20:03
Արցախի ու ՀՀ ՄԻՊ

Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։ Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։ Հարկ է նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ։   Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն