Գլխավոր » Լրահոս

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի օրակարգը

Փետրվար 13, 2017թ. 19:27

Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում, Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով, Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում, Կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, Մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:

Սույն համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածում ներկայացված «Նոր օրակարգը»:

Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումներ, քաղաքացիական շարժումների և ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար: Հավելված Նոր օրակարգ Հայաստանի ամենաթանկ կապիտալը մարդն է՝ արժանապատիվ քաղաքացին։ Մեր երկրում պետք է ստեղծվեն պայմաններ  յուրաքանչյուր անհատի  զարգացման, մասնագիտական եւ գործունեությանազատ ընտրության համար: Հնարավոր բոլոր միջոցներով և եղանակներով պետք է աջակցել յուրաքանչյուր նոր, առաջադիմական ծրագրի և նախաձեռնության կյանքի կոչմանը։ Անհրաժեշտ է հիմքեր ստեղծելքաղաքացիների, հատկապես՝ երիտասարդների ինքնադրսևորման, նոր գաղափարների իրականացման, բարձր վարձատրվող աշխատանքով եւ արժանապատիվ կյանքով նրանց ապահովելու համար: Պետական կառավարման համակարգում և հանրային կյանքի մյուս ոլորտներում անհրաժեշտ է փորձի և նոր մոտեցումների համադրություն՝ ի շահ մեր պետության և ի բարորություն մեր ժողովրդի։ Հայաստանը պետք է դառնա ազատ մարդկանց, նոր եւ թարմ գաղափարների երկիր:

 Տնտեսություն

Մեր երկրի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում։ Արտագաղթը, աղքատության և գործազրկության բարձր մակարդակը, ներդրումների կտրուկ կրճատումը, կապիտալի արտահոսքը և բնակչության վճարունակ պահանջարկի անկումը լրջորեն հարվածում են ՀՀ անվտանգությանը։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ահնրաժեշտ է.

Ա.Ձևավորել ժողովրդի վստահությունը վայելողիշխանություն. միայն այդ դեպքում է հնարավոր հանրային աջակցություն ակնկալել հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելիս,

Բ. Վարել ներդրումների խրախուսման քաղաքականություն,

Գ Փոքր եւ միջին բիզնեսի համար կիրառելտարբերակված և ոչ ստանդարտ հարկային քաղաքականություն, նախատեսել արտոնություններ՝ ելնելով բիզնեսի առանձնահատկություններից,

Դ Ստեղծել տնտեսության առողջացման ճանապարհային քարտեզ, որի հիմքում պետք է ընկած լինի բիզնես–միջավայրի առողջացմանը միտված, ներմուծման փոխարինման և արտահանման խրախուսման քաղաքականությունը։

Ե. Արմատապես վերանայել Հայաստանում գործող պետական տուրքերը, դրանց դրույքաչափերը՝ վերացնելով քաղաքացիների վրա լրացուցիչ հարկային բեռը(արագաչափեր, կարմիր գծեր, եւ այլն),

Զ. Իրականացնել ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված պետական ծրագիր: Մենք պարտավորվում ենք հանրությանը ներկայացնել ճգնաժամից դուրս գալու առարկայական ծրագիր՝ ըստ տարիների։

Ընդ որում՝առաջին մեկ տարվա ծրագիրը՝ «365 օր», կկառուցվի հետեւողական բարեփոխումների տրամաբանությամբ։

2.Արցախ

Մենք խոր անհանգստություն ենք հայտնում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակի եւ տրամաբանության առնչությամբ, ըստ որի՝ առաջնային պլան է մղվել ԼՂՀ, այսպես կոչված, ժամանակավոր կարգավիճակի հարցը, որի դիմաց հայկական կողմից պահանջվում ենմիակողմանի տարածքային զիջումներ։ Մենք համոզված ենք, որ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման համար հայկական կողմը պետք է ուժեղացնի ռազմական կարողություններն ու անվտանգության մակարդակը և վերականգնի տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի կանխել հակառակորդի կողմից նոր ագրեսիայի ցանկացած փորձ, իսկ նման փորձի դեպքում՝պարտադրել խաղաղություն: Անհրաժեշտ է նաևփոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ շեշտը դնելով ԼՂՀ միջազգային սուբյեկտայնության ճանաչման վրա։ Բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։ Մենք սկզբունքային ենք համարում այն մոտեցումը, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ և առանց նրահամաձայնության չի կարող կյանքի կոչվել խնդրի լուծման որևէ բանաձև։

3.Արտաքին քաղաքականություն

Հայաստանը պետք է վարի հավասարակշռվաժ եւ բազմաբևեռ արտաքին քաղաքականություն։ Մեր երկիրը պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հարաբերվելիս՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ ինքնիշխանության եւ սուբյեկտայնության մակարդակը միջազգային ասպարեզում, ապահովել Հայաստանի անվտանգությունը, ձեռք բերել վստահելի ու հուսալի գործընկերոջ կամ դաշնակցի կարգավիճակ և ձևավորել մեր պետության դրական իմիջը: Բոլոր հարևանների հետ որակապես ու բովանդակային նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը պետք է  հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը:

4.Սփյուռք

10–միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են Հայաստանի  կշիռը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է կրեն գործնական ու բովանդակային բնույթ: ՍփյուռքըՀայաստանին ինտեգրելու, Սփյուռքից մեծածավալ ներդրումներ ներգրավվելու լավագույն ճանապարհը բաց հասարակության, մրցակցային տնտեսության, ժողովրդավարական քաղաքական հարաբերությունների, անկախ դատաիրավական համակարգի ձեւավորումն է եւ քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը: Անհրաժեշտ է վարել հայրենադարձության եւ ներգաղթի քաղաքականություն, ապահովել դրա համար անհրաժեշտ իրավական, տնտեսական եւ բարոյա- հոգեբանական հիմքերը:

5.Ուժային կառույցներ

Բանակը, ոստիկանությունը և անվտանգության մարմինները հանդիսանում են մեր պետության կայացման, անվտանգության և կայունության կարևորագույն ինստիտուտները, որոնք պետք է ծառայեն ժողովրդին։ Ուժային կառույցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը և  նյութատեխնիկական բազայի արդիականացումը, ինչպես նաև շարքային ծառայողների ու սպայական անձնակազմի սոցիալական կարգավիճակի բարձրացումը պետության առաջնահերթ գործառույթներից է։ Անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել ուժային կառույցներում ծառայության գրավչությունը, ներառելով կրթական, սոցիալական երաշխիքների բաղադրիչը։ Ինչպես նաևծառայության ընթացքում եւ դրանիցհետո արժանապատիվ կեցության ապահովումը։ Ներդնել զորահավաքային նոր՝ այդ թվում ակտիվ պահեստազորիհամակարգ։ Զարգացնել քաղաքացիական պաշտպանության համակարգը: Աստիճանաբար անցում կատարել դիրքերում հերթապահության իրականացմանը փորձառու պայմանագրային զինծառայողների միջոցով: Պետական աջակցությամբ ստեղծել աշխատանքի եւ սոցիալական ապահովության հստակ մեխանիզմներ պատերազմի վետերանների համար։

6.Քաղաքական համակարգ

Նոր որակի քաղաքական հարաբերությունների ձևավորման համար անհրաժեշտ է հանրային լայն քննարկումների արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, ապաեւ ընդունել նոր Ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա անցկացնել ազատ, արդար եւ մրցակցային, իրապես քաղաքական ընտրություն, որտեղ կմրցեն գաղափարները, առաջարկները եւ քաղաքական մոտեցումները: Ընտրական արդար մեխանիզմի և ազատ տնտեսական մրցակցային հարաբերությունների ձևավորման դեպքում հնարավոր կլինի զարգացնել կուսակցական համակարգը և առողջ քաղաքական դաշտ ստեղծել։ Արմատապես բարեփոխել Կուսակցությունների մասին օրենքը՝ խորհրդարանական կարգավիճակ ունեցող քաղաքական ուժերի համար ապահովելով պատշաճպետական ֆինանսավորում։ Ազատ մրցակցային միջավայրի ձևավորման պարագայում արդյունավետորեն կարող է աշխատել պետական կառավարման ցանկացած մոդել՝ նախագահական, կիսանախագահական եւ խորհրդարանական:

7.Տեղական ինքնակառավարում

Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացին օտարված է իշխանությունից բոլոր մակարդակներով: Իշխանության ապակենտրոնացումը հռչակագրային դրույթից պետք է գործնական և կառուցվածքային դրսևորում ստանա։ Հարկավոր է ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն ու հնարավորությունները։ Իրականտեղական ինքնակառավարման համակարգիկայացումը պետք է զուգորդել տարածքների համաչափ զարգացման հստակ ծրագրերի հետ։ Մենք կարեւորում ենք տեղական ինքնակառավարման համակարգի նոր մոդելի ներդրումը Հայաստանում, որը կապահովի համայնքների ավելի բարձր ինքնուրույնության եւ ինքնակառավարման մակարդակ։ Անհրաժեշտ է Հայաստանում իրականացնել վարչատարածքային նոր բաժանում։

8.Մարդու իրավունքներ

Որակապես նոր մակարդակի հասցնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանութունըբոլոր բնագավառներում։ Բացառել քաղաքական հետապնդումների իրականացումը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Զգալիորեն ավելացնել սոցիալական խոցելի խմբերին (թոշակառուներ, հաշմանդամներ, բազմանդամ ընտանիքներ, այլ նպաստառուներ) հատկացվող պետական օժանդակությունը:

9.Մամուլի ազատություն

Հայաստանի լրատվական ոլորտի ներկայիս վիճակը հետևանք է քաղաքական ու տնտեսական դաշտում ձևավորված արատավոր հարաբերությունների։ Մենք կարևորում ենք ազատ և բազմաբևեռ լրատվական ոլորտի ձևավորումը՝ այլընտրանքային ֆինանսական աղբյուրների ու գովազդային շուկայի ազատականացման միջոցով։ Լրատվամիջոցները պետք է կատարեն իրենց հանրային գործառույթը և նպաստեն քաղաքացիական ինստիտուտների կայացմանը։ Անհրաժեշտ է է խրախուսել մարզային լրատվամիջոցների կայացումը և զարգացումը։ Մինչև գովազդային շուկայի ազատականացումը և լիակատար ինքնուրույն լրատվական ոլորտի կայացումը՝ անհրաժեշտ է ձևավորել մամուլի աջակցության պետական հիմնադրամ։ Որոշակի չափորոշիչներից ելնելով պետական բյուջեում նախատեսել ֆինանսական  միջոցներ՝ մամուլին աջակցելու համար։

Գիտություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ եւ շրջակա միջավայրի պահպանություն

Կընդունվեն գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ռազմավարական ծրագրեր՝ համապատասխան ժամանակացույցով եւ ֆինանսավորմամբ։

Բարոյահոգեբանական մթնոլորտ

Հասարակական–քաղաքական հարաբերություններում, ցավոք, գերիշխող է դարձել անհանդուրժողականությունը, թշնամանքը, անվստահությունը: Մեր նպատակն է համազգային համախմբման միջոցով փոխել վիճակը, ձեւավորել փոխադարձ հանդուրժողականության եւ փոխվստահության մթնոլորտ՝ նոր որակի իշխանության ձևավորման, քաղաքական հարաբերությունների հաստատման, տնտեսական համակարգի ներդրման, քաղաքացիական հասարակության զարգացման միջոցով։

Սեյրան Օհանյան Րաֆֆի Հովհաննիսյան Վարդան Օսկանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն