Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Եթե մարդ-կուսակցություններն ուզում են «թոշակի գնան», դաշինքն իրենց տեղը չէ. Սամվել Բաբայանը պատասխանում է Վիկտոր Դալլաքյանին

Փետրվար 13, 2017թ. 20:38
սամվել բաբայան

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը փետրվարի 6-ին այցելել է իրենց կուսակցության գրասենյակ ներկայացրել ցուցակ, որտեղ առաջին տասնյակից 7-ը «Համախմբման» ներկայացուցիչ են: Դալլաքյանի խոսքերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ:

– Պարո՛ն Բաբայան, Վիկտոր Դալլաքյանը մեղադրանքներ ուղղեց Ձեր հասցեին` ասելով, թե իրականացնում եք «Համախմբում» կուսակցության լոբբինգը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Թե՛ Սեյրան Օհանյանին, թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանին ես ծանոթ եմ 91-92 թվականներից. մենք իրար հետ աշխատել ենք: Մոտավորապես, ամեն մեկի հետ մի տասը տարի աշխատանք ունեմ տարած: Եթե ինչ-որ հարցերում ես կարող եմ իրենց աջակցել, աջակցում եմ, եթե ինչ-որ խնդիրներ լինում են, իմ կարիքը զգում են, ես պատրաստ եմ իրենց կողքը լինել:

– Նա նշեց, թե փետրվարի 6-ին այցելել եք իրեն և նախընտրական ցուցակ ներկայացրել:

– Լիդերներն են ցուցակները գրում: Երբ որ ցուցակները լինի վերջնական, կհրապարակեն, կհամեմատեք. սևագիր թուղթը կարելի է  ցուցակի տեղ ներկայացնել:

– Այսինքն` չե՞ք հերքում, որ ցուցակ եք ներկայացրել:

– Ես կարող է սևագիր թղթով իր հետ խոսել եմ: Բայց եթե մարդկանց ամբիցիաները, մարդ-կուսակցություններն ուզում են «թոշակի գնան», ինչ-որ հարցեր լուծեն անձնական, ապա այդ դաշինքը դրա տեղը չէ: Եթե գնում են հաղթանակի, ուրեմն ոչ մեկը տեղի համար չպետք է կռվի: Բոլորը միացյալ պետք է գնան հաղթանակի, հանուն ժողովրդի:

– Դուք միայն աջակցելո՞ւ եք իրենց: Ձեզ չե՞նք տեսնի քաղաքական գործընթացներում:

– Ես չեմ մասնակցելու, ես ինքս թեկնածություն չեմ դնելու: Ես միայն օգնելու եմ: Թող երիտասարդները պատգամավոր դառնան, առաջ գնան իրենք:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն