Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Բա՛վ է, վախկոտի և ստրուկի հոգեբանությամբ խոսենք հանուն խաղաղության հողերը հետ տալու մասին. Գուսան Հայկազուն

Փետրվար 13, 2017թ. 22:06
Գուսան Հայկազուն

Ծնվեց ևս մի նոր երգ
Երբ 1920 թվականին խայտառակ ձևով հանձնվեց մեր հզոր բերդաքաղաք Կարսը Մազմանովը ինքնասպան եղավ:
Փառք Մազմանովին:
Լրանում է քառօրյա համարվող խայտառակ պատերազմի մեկ տարին: Պատերազմ, որի ընթացքում մենք 25 տարվա մեջ առաջին անգամ կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը , 800 հա սրբազան հող, դարձավ ավերակ սահմանը պահող մի անառիկ բերդագյուղ` Թալիշը, կորցրեցինք 100-ից ավելի մեր լավագույն զավակներին, իսկ 150-ից ավելին դարձան հաշմանդամ:
Ոչ ոք ինքնասպան չեղավ, ոչ ոք ներողություն չխնդրեց, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, որովհետև պարզ դարձավ ,որ տարիներ շարունակ զինվորի հացը գողանալու, բանակի հաշվին հարստանալու և պալատներ կառուցելու հանցավոր արարքը արվել էր համատեղ` վերևից ներքև: Եվ, եթե ավելին չկորցրեցինք, սոսկ մեր հերոս տղաների արյան գնով ու լավագույն սպաների անձնազոհության շնորհիվ:
Փառք մեր ազգային արժանապատվություն ունեցող առյուծ տղաներին, իսկ մյուսները ժամանակը կգա պատասխան կտան:


Բավ է վախկոտի և ստրուկի հոգեբանությամբ խոսենք հանուն խաղաղության հողեր հետ տալու մասին, այդպես մտածելով մենք կորցրեցինք մեր քաջ նախնիներից ժառանգած արիական ոգին և 1700 տարի հանուն խաղաղության մաս – մաս տվեցինք Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, Նախիջևանը և այլն:


Բավ է անընդհատ կրկնել, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը և մեր անցյալ, ներկա ու հետագա անճարակությունը փորձել բարդել Արցախի հերոս ժողովրդի վրա:
Արցախի ճակատագրի տերը ողջ հայ ժողովուրդն է և արդեն վաղուց այն որոշված է, ու քանի դեռ վիշապը շատ չի հզորացել, դարձել անպարտելի պետք է հաջորդ առիթից օգտվել կտրել վիշապի գլուխը և գնալ առաջ:
Հիշենք, ուժն է հարգի լավ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում…
Այս նոր երգը թող մեզ ուղեկցի դեպի առաջ, դեպի նոր հաղթանակներ :
Երգը ձայնագրման փուլում է, առաջիկայում կհնչի:

Քառօրյան

Ապրիլ էր, գարուն, եղավ քառօրյան,
Պատերազմն ահեղ, կորուստներ դաժան,
Փոխեց սահմանում հաստատված կարգը
Այդ նենգ, դավադիր, ստոր արարքը:

Ինչ հերոս տղերք այդ կռվում ընկան,
Մեր քաջ արծիվներ փառք ձեզ հավիտյան,
Հայրենիքը միշտ կարիքը ունի
Ձեզ պես նվիրյալ քաջ զավակների:

Էլ չի կրկնվի այն, ինչ կատարվեց,
Մեր համբերությունն արդեն սպառվեց,
Դու անհոգ եղիր Գուսան Հայկազուն
Առյուծներ են մեր սահմանը հսկում:

Կրկներգ
Կովկասի թուրքեր, մեկ էլ չփորձեք,
Կրակի հետ եք խաղում, իմացեք,
Լսեք խորհուրդս, խելոք մնացեք
Հակառակ դեպքում Բաքուն կկորցնեք:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն