Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Ձախ Հարութի երևանյան համերգին կհնչեն հին ու նոր ստեղծագործություններ

Փետրվար 10, 2017թ. 14:33
Harut

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 20-ին ժամը 19:00 տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը: Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ: Երեկոյին կմասնակցեն նաև  հյուրեր: Միջոցառման կազմակերպիչն է Yeghoyan Production-ը: Համերգի տոմսերը վաճառվում են բոլոր տոմսարկղերում, ինչպես նաև toms.am և tomsarkgh.am հարթակներում:

Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ. Երևանում: Հայտնի է նաև «Ձախ Հարութ» անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: 1968թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1975 թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնակվելուց հետո, թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»: Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում: Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական, ժողովրդական, պարային և այլ կատարումներ: 1988թ. մեծ համերգային ծրագրով հանդես է եկել Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաև աշխարհի տարբեր երկրներում` Եվրոպայից մինչ Արևելք, Ավստրալիայից մինչ Ռուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմի ժամանակ: 1996 թ. համագործակցել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի հետ և համատեղ թողարկել «Երգը նաև աղոթք է» ձայնասկավառակը: Թողարկել է նաև այլ սկավառակներ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն