Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու գործը կարող է պատուհաս դառնալ Բաքվի գլխին

Փետրվար 8, 2017թ. 23:25
Լապշին

Երեկ Ալեքսանդր Լապշինին Բելառուսն արտահանձնեց Ադրբեջանին, ուր նրան ցուցադրաբար՝ ձեռնաշղթաներով, դիմակավոր ոստիկաններով դիմավորեցին եւ ուղեկցեցին մեկուսարան։ Այս ամբողջ աղմուկն ու ողջ աշխարհի ուշադրությունը Լապշինի վրա կենտրոնացնելու նպատակը մեկն է՝ փակել դուռը Արցախ այցելելու ցանկություն ունեցողների առջև: Ստեփանակերտի ԱԳՆ- ն  դատապարտել է Լապշինին արտահանձնելու Մինսկի գործելաոճը՝ այն որակելով ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։ Դատապարտող հայտարարությունները սրանով չեն սահմանափակվում։

Ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու գործը կարող է պատուհաս դառնալ Բաքվի գլխին: Բումերանգի էֆեկտով, իրենց իսկ սրած սուրը հենց իրենց դեմ է դուրս գալու: Աղմկահարույց այս արտահանձնումը,  ինչը ակնհայտ քաղաքական բնույթ է կրում և Ադրբեջանին հաճոյանալու Բելառուսի ճիգերով է պայմանավորված,  բողոքի ու դժգոհության ալիք  կբարձրացնի ողջ աշխարհում, համոզված է  ԼՂՀ  մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա արդեն այս ուղղությամբ սկսել է աշխատանքը Սփյուռքի կառույցների հետ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն