Գլխավոր » Analitika, Լրահոս

Որտե՞ղ է Հայաստանի արտգործնախարարը, ո՞վ է պատասխանելու Մինսկին

Փետրվար 8, 2017թ. 20:35
Լապշին

Հայաստանի քաղաքական ակտիվը առավոտվանից մեկնաբանում է Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնումը Բաքվին…Բավական խիստ են արձագանքել նաև իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները…Սակայն ինչպես միշտ լռում են նրանք,ովքեր պետք է խոսեին…Դա լռակյաց դիվանագիտության կողմնակից ՀՀ ԱԳՆ-ն է…Այս գերատեսչությունը մինչև հիմա բացարձակ չի մեկնաբանել Բելառուսի այս քայլը,որը վիրավորանք էր նաև Հայաստանին:
Բացարձակ չեմ զարմանում Բելառուսի այս կեցվածքից,քանի որ մենք ինքներս ենք թույլ տվել,որ Մինսկն այս կերպ վերաբերվի մեզ: Անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ,եթե ՀՀ ԱԳՆ-ն և Հայաստանի իշխանությունները մի փոքր ինքնասիրություն դրսևորեին և կոշտ պատասխանեին Բելառուսի ԱԳՆ-ից հնչած հակահայկական զառանցանքին,ապա այժմ Մինսկում բավական երկար կմտածեին մինչև հերթական հակահայկական քայլը կձեռնարկեին…Իսկ մերոնք ինչ արեցին…Գրեթե ոչինչ. հրավիրել էին ՀՀ-ում Բելառուսի դեսպանին ՀՀ ԱԳՆ-ը և մի գավաթ սուրճի շուրջ մտերմիկ զրույց ունեցել: Այնինչ Բելառուսի դեսպանի երեսին պետք է շպրտեին ԱԳՆ-ի նոտան:

Հետո մենք լռեցինք, երբ Բատկա կոչվածը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վերջին ՀԱՊԿ գագաթաժողովին միտումնավոր չմասնակցեց՝քվորում չապահովելու և Հայաստանի պատվիրակին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար չընտրելու նպատակով: Արդյունքում Բելառուսի բռնապետը չափն անցավ ու մենք ստացանք հերթական “привет”-ը Մինսկից…Բելառուսի կողմից Բաքվի հակահայկական քաղաքականությանն ակտիվ մասնակից դառնալու արդյունքում ՀՀ իշխանությունները պետք է մի կողմ թողնեն Մոսկվայից հնչող և մեզ հանգստացնող մեսիջները և շատ կոշտ պատասխան տան Մինսկին:
Առաջնայինը,Մինսկից պետք է հետ կանչվի ՀՀ դեսպանը: ՀՀ-ն պետք է վարի բացահայտ հակալուկաշենկոյական արտաքին քաղաքականություն.Եվրոպայի վերջին բռնապետությունում (այսպես են բնութագրում Բելառուսի Արևմուտքում) տաբեր հարթակներում մարդու իրավունքների և Լուկաշենկոյի ներքին քաղաքականությանը վերաբերող բոլոր քննարկումներին,որին կմասնակցեն ՀՀ պատվիրակները,պաշտոնական Երևանը պետք բացահայտ Լուկաշենկոյին դեմ գործի: ՀՀ իշխանությունները պետք է Երևանը դարձնեն Բելառուսի ընդդիմադիրների համար բաց հարթակի,որտեղ վերջիններս կկազմակերպեն իրենց հավաքները և ժողովները: Դա Բատկայի համար կլինի ամենասարսափելի ապտակը: Ինչպես բոլոր ֆաշիստ բռնապառտները,այնպես էլ Լուկաշենկոն սարսափելի ատում և միևնույն ժամանակ վախենում է ընդդիմությունից: Բելառուսում ընդդիմություն չկա,քանի որ մի մասին Լուկաշենկոն ֆիզիկապես ոչնչացրել է,իսկ մյուսն էլ արտագաղթել է երկրից…Բատկան բելառուս ընդդիմադիրներին հովանավորողներին համարում է իր անձնական թշնամին: Նրանց հովանավորելը և հարթակ տրամադրելը շատ լավ պատասխան կլինի Իլհամի “եվպոպացի” ընկերոջը:
Հ.Գ.Իմ մոտ այնպիսի տպավորություն է,որ մեր ԱԳՆ ոչ թե Հայաստանն է ներկայացնում,այլ Սինգապուրը կամ Նոր Զելանդիան: ՀՀ ԱԳՆ-ն ԵՐԲԵՔ բողոքի նոտայով հանդես չի գալիս,երբեք չի “պատժում” հակահայկական կոչերով հանդես եկողներին…Մեր ԱԳՆ ղեկավարը մեծ հաճույքով մասնակցում է երկրի համար հազարերրորդական նշանակություն ունեցող “ֆրանկոֆոնաիների” և անկապ այլ միջոցառումներին…Սակայն պարոն Նալբանդյանը բացակայում է այնտեղ,որտեղ պետք է լինի և խոսի…Խնդրում եմ ԱԳՆ-ի աշխատանքի “գիտակներին” իրենց պաթեթիկ և դատարկ թեզը,թե դիվանագետի աշխատանքը անտեսանելի է թողնեն իրենց: Աշխատանքը կարող է անտեսանելի լինել: Բայց արդյունքը լայն հասարակությունը պետք է անպայման շոշափի…Եթե հասարակությունը չի “շոշափում” այն,ապա արդյունք ՉԿԱ:
Ո՜ւր ենք հասել, արդեն ինչ-որ մի գեղցի Բատկա է մեզ հետ այսպես վարվում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն