Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

«Ելք» դաշինքը պահանջում է սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ

Փետրվար 8, 2017թ. 15:36

«Ելք» դաշինքը պահանջում է սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ: Այս առնչությամբ «Ելք» դաշինքի հայտարարության մեջ ասվում է.

«Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունների որոշմամբ` հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ այցելելու, Ղարաբաղի մասին դրական գնահատականների համար: Բաքվի օդանավակայանում Լապշինին, ինչպես վտանգավոր հանցագործի, ուղեկցել են դիմակավորված հատուկջոկատայիններ՝ ակնհայտորեն ցուցադրական նպատակներով:

«ԵԼՔ» դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այս քայլը եւ այն համարում վիրավորանք հայ ժողովրդի հասցեին: Լապշինի արտահանձնումը վկայում է նաեւ, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձեւական բնույթ եւ չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման գործոն լինել: «ԵԼՔ» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է հետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին եւ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն