Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լապշինին հանձնեցին, սկսվեց թատրոնի ադրբեջանական արարը

Փետրվար 8, 2017թ. 14:38
Լապշին

Փետրվարի 7-ի ուշ երեկոյան ադրբեջանական հատուկ ծառայությունները հատուկ օդանավով Մինսկից Բաքու տեղափոխեցին լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Տեսանյութերը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում միջազգային նշանակության ծանր հանցագործություններ կատարած վտանգավոր մարդ է, որին, ի դեպ, օդանավում հավանաբար
1. ինչ-որ հոգեմետ դեղեր են ներարկել,
2. ծեծել են և սպառնացել,
3. կամ Լապշինն ինքն էր դերասանություն անում:

Եվ այսպես, “Սև ցուցակ” գործողության առաջին՝ բելառուսական արարն ավարտվեց, էստաֆետը փոխանցվեց Ադրբեջանին: Եթե ամեն ինչ ընթանար Լուկաշենկոյի պլանով (նա պահանջել էր անաղմուկ հանձնել), ապա գործողությունը արդյունք կունենար, մինչդեռ հիմա Ադրբեջանն ընկել է ծանր վիճակի մեջ: Թեև ստացավ Լապշինին, մեծ բեմադրությամբ ցույց տվեց, որ պատժում է իր որոշումները խախտողներին, բայց հայկական կողմի քարոզչության և իրավապաշտպան գործողությունների շնորհիվ միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան բոլոր կազմակերպությունները հիմա աչքերը չորս արած նայում են այդ երկրի գործողություններին:

Լապշինի դատապարտումը ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի թե վարկի, թե միջ. կազմակերպություններում հետագա ծրագրերի իրականացման, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգի բերելու առումով:

Հիմա Իսրայելի հետ ադրբեջանցիները գտնելու են ընդհանուր լեզու (եթե դեռ չեն գտել) և կիրականացնեն խաղի վերջին քայլը:

Կարծում եմ՝ այսօրվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները կշեփորահարեն Լապշինին դաժանաբար պատժելու ծրագրերը, որ կյանքն այլևս ավարտված է այդ մարդու համար, հետո կառքից դուրս կգա “գեղեցկադեմ” Իլհամ Ալիևը կամ տիկին Մեհրիբանը (որն ավելի հավանական է) և բարեհոգաբար ներում կշնորհի: Հաջորդ քայլը կլինի այն, որ Լապշինը Մեհրիբանի հետ “իր կամքով” ծաղիկ կդնի Խոջալուի զոհերի հուշաքարին, շեհիդների հիշատակը կհարգի, կհայտարարի, որ. “Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, որ ինքը սխալվել է և ընկել հայերի ազդեցության տակ…”, դրանից հետո Լապշինին կհանձնեն Իսրայելին:

Հնարավոր է, լրագրողը տևական ժամանակ անհետանա հանրության աչքից՝ սեփական կյանքն ու ընտանիքը անվտանգ պահելու համար ադրբեջանական վայրագություններից, քանի որ կասկած չկա՝ նա հետո հրապարակելու է այն տանջանքների մասին, որոնց այսօր ենթարկվում է Բաքվում՝ հետագա ստորացումները կատարելու համար:

Նաիրի Հոխիկյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն