Գլխավոր » Լրահոս, Տեսանյութեր

ՀՀԿ-ականների խոստումները գյումրեցիներին

Փետրվար 8, 2017թ. 11:37

Տարբեր ժամանակներում տարբեր խոստումներ են տվել իշխանությունները գյումրեցիներին: Նրանց այցերն ավելի հաճախակի, խոստումներն ավելի գայթակղիչ են եղել հատկապես ընտրությունների նախաշեմին: Բազմաթիվ խոստումներ տվել է Սերժ Սարգսյանը՝ թե՛ վարչապետի, թե՛ ՀՀ նախագահի պաշտոնում, պաշտոնից հեռացած Տիգրան Սարգսյանն էր, որ Գյումրին վերածում էր տեխնոքաղաքի, խոստանում ռուսաստանցի ներդրողների բերել Գյումրի, Հովիկ Աբրահամյանը հարյուրավոր աշխատատեղեր ստեղծելու խոստում էր տվել գյումրեցիներին եւ այսպես շարունակ: Մի քանի օր առաջ Գյումրի այցելած ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին ավելացրեց խոստումների շարքը: Գյումրին դառնալու է զբոսաշրջային կենտրոն, ներդրումների հոսք է ապահովվելու եւ այլն:

Հանրապետականների նախորդ բոլոր խոստումները լսած եւ այդ խոստումներից հետո կոնկրետ գործողություն չարձանագրած լրագրողներից էլ նա նաեւ դժգոհել է, որ չեն ժպտում, տրամադրություն չունեն:

Գյումրիում, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, ավելի քան 45 տոկոս աղքատություն է, 2008-2016թթ. ընթացքում Գյումրիից հեռացել է շուրջ 30.000 մարդ: Շիրակի մարզն առաջատար է նաեւ գործազուրկների թվով:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Տեսանյութեր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն