Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Ռիշար Կլայդերմանը` կրկին Երևանում

Փետրվար 7, 2017թ. 19:58
Klajderman

Մարտի 18-ին ժ. 19:00 կանանց միամսյակի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն նաեւ դաշնակահարի հանրահայտ եւ սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործությունները…

Դասական, էթնիկ եւ ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ծնվել է 1953ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը: PauldeSennevile –ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հանրահռչակ դարձրեց ողջ աշխարհում: Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով: Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ, եւ ստեղծել նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ ոճով՝ միավորելով դասական եւ փոփ երաժշտությունը: Հանաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն