Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Մեզ համար կարևորը մանդատը չէ, այլ գործը

Փետրվար 5, 2017թ. 20:55
1

Հարցազրույց  ՀԺԱՄ կուսակցության քաղխորհրդի նախագահ Աշոտ Ավալյանի հետ

-ՀԺԱՄ կուսակցությունն այսօր  հրավիրել էր  քաղխորհրդի ընդլայնված նիստ, կարելի՞ է ասել, որ սրանով նախընտրական գործընթացներին ձեր մասնակցության մեկնարկը տրվեց:

-Այո, քանի որ մեր կուսակցությունը հրավիրված նիստով Հանրապետական կուսակցությանը  համագործակցության հրավեր ուղղեց:

Հայտնի է, որ ՀՀԿ-ի և ՀԺԱՄ-ի համագործակցությունը երկար տարիների  պատմություն ունի, երկու կուսակցությունները միասին երկար ճանապարհ ենք անցել: Իսկ այս նիստով մենք մեկ անգամ ևս վերահաստատեցինք, որ սպասվող խորհրդարանական  ընտրություններին մենք կրկին ցանկություն ունենք շարունակելու մեր գործընկերային  համագործակցությունը Հանրապետական կուսակցության հետ:

-Սա չի՞ վկայում այն մասին, որ մեզանում տեղի է ունենում քաղաքական կուսակցությունների խոշորացման գործընթաց: Արդյոք, դա չի՞ հանգեցնի նրան, որ ՀԺԱՄ-ը, ի վերջո, ձուլվի ՀՀԿ-ին:

-Այն, որ տեղի է ունենում քաղաքական ուժերի միավորման, խոշորացման գործընթաց՝ ակնհայտ է: Սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև նոր Ընտրական օրենսգիրքը  փաստում են այն մասին, որ հաջողությունների կարող են հասնել հատկապես խոշորացված և ուժեղ քաղաքական միավորները:

Ինչ վերաբերվում է հարցի երկրորդ հատվածին, ապա  ասեմ, որ այս պահին մեր  կուսակցության առաջ նման խնդիր, որևէ քաղաքական  ուժին միանալու առավել ևս ձուլվելու, դրված չէ: Բայց, իհարկե, հեռանկարում գաղափարակից ուժերի հետ միանալու, համատեղ դաշինքների մեջ հայտնվելու ծրագիր ունենք:

-80-ից ավելի կուսակցություններ կան գրանցված, դրանց մի զգալի մասը ընտրությունից ընտրություն են սկսում ակտիվանալ. ՀԺԱՄ-ը ևս այդ կուսակցությունների դաշտում չէ՞:

-Գիտեք, խնդիրը ոչ թե ՀԺԱՄ կուսակցության մեջ է, ցավոք,  այս երևույթն առհասարակ առկա է մեզանում ու հատուկ է այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք չեն հայտնվում Ազգային Ժողովում: Այսինքն՝ հատուկ է բոլոր արտախորհրդարանական ուժերին: Իսկ նման քաղաքական միավորները, որոնք խորհրդարանում չեն, չունեն նաև ինքնադրսևորման այլ հարթակ: Կարծում եմ,  այստեղ իր գործն անում է նաև օրենքի բացը, որը արտախորհրդարանական ուժերին չի տալիս  ինքնադրսևորման հնարավարություն:

 -Ի՞նչ ձևաչափով է արտահայտվելու  ՀՀԿ-ՀԺԱՄ համագործակցությունը:

-Վերջնական որոշում կայացնելու համար դեռ 10-15 օր կա, որից հետո մենք ավելի հստակ կասենք այդ մասին: Իսկ  այս պահին կարող եմ ասել, որ մեր  համագործակցությունը  կլինի հետևյալ կերպ. ՀՀԿ նախընտրական  շտաբներում կներգրավվեն ՀԺԱՄ կուսակցության անդամները, որոնք տեղերում կօժանդակեն Հանրապետական կուսակցությանը: Այսինքն՝ մենք մեր ներուժով կսատարենք ՀՀԿ-ին այս ընտրություններում:

-Իսկ ունե՞ք ձեր պատգամավոության թեկնածուները, որոնք  ընդգրկված կլինեն ՀՀԿ ցուցակում:

-Գիտեք այս  պահին չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ դեռ որոշակիություն չկա այդ հարցում: Ինչպես ասացի՝ կա ժամանակ, որից հետո ավելի կոնկերտ կարող ենք խոսել այդ մասին:

-Այդ դեպոում ինչո՞ւ եք որոշել համագործակցել և նախընտրական փուլում սատարել  ՀՀԿ-ին, եթե վերջինիս ընտրական ցուցակում ոչ մի ՀԺԱՄ-ական չի լինելու: Ձեզ  համար կարևոր չէ՞ խորհրդարանական մանդատը: 

-Մանդատ ստանալը մեզ համար առաջնային հարց չէ, մեզ համար կարևորը  գործն է: Որոշել ենք համագործակցել ու նեցուկ լինել ՀՀԿ-ին, քանի որ մտահոգ ենք մեր երկրի վիճակով ու կարծում ենք, որ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը կարող է այսօր իր ծրագրերով իրավիճակ փոխել Հանրապետությունում: Սա գիտակցելով մենք  պետք է օգնենք ու այդ հնարավորությունը տանք Հանրապետական կուսակցությանը:

DSC04897+

DSC04895+

DSC04894+

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն