Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բեռլինում տեղի է ունեցել Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը

Փետրվար 3, 2017թ. 22:55
Հրանտ Դինք

Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առթիվ  2017 թվականի հունվարի 28-ին և 29-ին Բեռլինի «Սոֆիտել» հյուրանոցում տեղի ունեցավ Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը: Համագումարի կարգախոսն էր` ՄԻԱՑՅԱԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ: Չորս տարբեր երկրների խորհրդարանների 4անդամներ, 5 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և 15 քաղաքացիական կազմակերպություններ իրենց մասնակցությունն ունեցան այս համագումարին:

Հրանդ դինք 1Նրանք քննության առան հետևյալ թեմաները` Ժողովրդավարություն, Երկխոսություն և Արդարադատություն, Կորուստների վերլուծություն,  Ուղղիչ միջոցառումների ասպեկտներ: Համագումարում քննարկումներն ընթացան կլոր սեղանի շուրջ՝ ներառելով ճանապարհային քարտեզի և հեռանկարների հարցը և կազմվեց մի հանձնաժողով, որը կոչվում է «ՀՈՒՆՎԱՐԻ  19-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»:
Հանձնաժողովը  կնպաստի  կառուցողական երկխոսության սկզբնավորմանը, որն էլ իր հերթին կհամախմբի Փոքր Ասիայի ժողովուրդներին` արդարության, խաղաղության և ժողովրդավարության  հարցում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն