Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը անթույլատրելի է համարում Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին

Փետրվար 1, 2017թ. 22:09
Լապշին

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: Օմբուդսմենի հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:

«Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը»,- գրել է Մոսկալկովան: Նա հիշեցրել է, որ, համաձայն Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ սահմաններից դուրս կամ արտահանձնվել այլ պետության: Բելառուսի գլխավոր դատախազը բավարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ ճանաչելով որպես անկախ պետություն, իսկ ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:

irates.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն