Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արամ Սարգսյանը «հավատափո՞խ» է արել Վարդան Օսկանյանին (Տեսանյութ). aravot.am

Հունվար 31, 2017թ. 17:01

«Այն գործընթացը, որն այսօր գնում է «մադրիդյան սկզբունք» անվան տակ, մեզ համար անընդունելի է: Ադրբեջանը դրանից միմիայն օրեցօր լկտիանում է: Բացի այդ, խոսել այն մասին, որ եթե ԼՂՀ-ի կարգավիճակը հստակեցվի, մենք տարածքները ետ կտանք, երկրորդ անհեթեթությունն է: Դրանով, ընդունում եք, որ դուք եք այսպես ասած, տարածքներ վերցրել`մոռանալով, որ Ադրբեջանի մոտ մնացել են մեր Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանը, Նախիջեւանը եւ այլն: Եթե մենք չենք քննարկում տարածքների հարցն ընդհանուր, ստացվում է, որ հայերն են արել: Եթե չենք քննարկում փախստականների հարցը, որովհետեւ մենք ունենք 500 հազար փախստական, ստացվում է, իրենք միայն ունեն տեղահանվածներ: Ես չեմ տեսնում, որ այս մոտեցումները լինեն ԱԳՆ-ի կողմից:

Դրա համար, վաղը միջազգային հանրությունն ասելու է` բա որ ասում եմ դուք ագրեսոր ե՞ք»,- այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում կազմակերպված «Նախընտրական զարգացումները եւ արցախյան հիմնախնդիրը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանն, ինչպես հայտնի է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան- Վիկտոր Դալլաքյան դաշինքի անդամ է:

Aravot.am-ի հարցին`ժամանակին Դուք քննադատում էիք ներկայիս ձեր դաշնակից Վարդան Օսկանյանի մոտեցումները ԼՂՀ հարցի վերաբերյալ, որոնք շատ չէին տարբերվում ներկայումս վարվող մոտեցումներից, ավելին` դրանց հիմքում էին, ամրագրելով մադրիդյան սկզբունքները, Վարդան Օսկանյանն էլ իր լուման ներդրեց այդ ամենում. հիմա հակասություններ չկան ձեր մոտեցումներում, հստակեցրե՞լ եք մոտեցումները, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանի եւ իմ մոտեցումներում տարբերություններ չկան, այլապես մեր միասնությունը չէր ստացվի: Օսկանյանի հետ դեռ շարունակում են քննարկումները, գլխավոր հարցի շուրջ համաձայնությունը կա, մանր-մունր բաները կշտկվեն: Դա կարտահայտվի համապատասխան փաստաթղթով»:

Մանրամասները`տեսանյութում

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն