Գլխավոր » TOP, Լրահոս

Հայկական Բանակ նշանակում է՝ արժանապատվություն, նշանակում է հաղթանակ ու անձնազոհություն. Ազատ Արշակյան

Հունվար 28, 2017թ. 16:54
Ազատ Արշակյան

Հարցազրույց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամԱզատ Արշակյանի հետ

Կազմավորվելով պատերազմի դաժան թոհուբոհում՝ մեր բանակն անցավ կայացման խրթին, բայց նաև հաստատուն ուղի: Պարոն Արշակյան, ինչպե՞ս կբնութագրել Հայոց Բանակի անցած ճանապարհը:

Ճիշտն ասած, ինչպես մեր ժողովրդի  բոլոր նվաճումները եղել են ծանր աշխատանքի, զոհողությունների ու մեծ լարումների, մեծ  ճիգերի շնորհիվ, այդպես էլ Հայկական բանակը  ձևավորվեց չափազանց մեծ ճիգերով: Արյան ու արցունքի մեծ բաժին է տվել հայ ժողովուրդն իր բանակն ունենալու համար:

Հայկական բանակ նշանակում է՝ արժանապատվություն, նշանակում է հաղթանակ, նշանակում է  բարձր ինքնագնահատական և անձնազոհություն:

Հայ ժողովուրդն անձնազոհ ժողովուրդ է և արժանի է ունենալ  հզոր Բանակ, հզոր Պետություն ու ապրել լավ կյանքով:

Ես հույս ունեմ, որ մեր բանակը տարեց տարի էլ ավելի կհզորանա, և մենք միշտ՝ աճող հպարտությամբ, կնշենք մեր Բանակի տոնը:

Հայոց Բանակի  ժողովրդական տոնին յուրաքանչյուրիս մտքում, սրտում բոլոր այն հերոսներն են, որոնք կանգնած են եղել ՀՀ Զինված ուժերի ստեղծման ու կայացման հիմքում, բոլոր այն տղաներն են, որոնք զոհվել են հանուն Հայաստանի ու Արցախի: Այսօր մեր բոլորիս մտքում ու սրտում են նաև առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորները: Այս տոնական օրը ի՞նչ կմաղթեք հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայորդիներին:

– Ես պետք է նրանց հայտնեմ իմ խորին շնորհակալությունը:

Շնորհակալություն մեր բանակին, շնորհակալություն հայկական պետության սահմանները, գոյություն ու ինքնությունը, անվտանգությունն ապահովող մեր զինվորականներին:

Կեցցե՛  հայկական բանակը. տղանե՛,ր մենք  շնորհակալ ենք ձեզանից, և կիսում ենք ձեր դժվարությունները:

Նաև շնորհակալություն այն զինվորականներն, որոնք այսօր խաղաղապահ  առաքելություն են իրականացնում  աշխարհի տարբեր երկրներում:

Պարոն Արշակյան, դուք ևս զինվորի հայր եք՝ ձեր որդին այսօր ծառայում է Հայոց Բանակում ու այս պահին մեր պետության սահմաններն անառիկ պահող մեր տղաներից մեկն է: Այնպես որ, բանակի տոնը նաև անձնական տոն է ձեզ համար՝ հայրական հպարտությամբ տոգորված:

–  Այո՜, ես էլ իմ զինվորն  ունեմ մեր Բանակում, տղաս ծառայում է իր հայրենիքին ու դա իմ հպարտությունն է: Ես  նրան ու իր բոլոր զինվոր ընկերներին  առողջություն ու բարի վերադարձ եմ ցանկանում:

Կեցցե՛ հայկական բանակը, կեցցե՛ նրա հպարտ զինվորը,  առողջություն մեր բոլոր տղաներին, և կրկին ու կրկին շնորհակալություն հայ զինվորին:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն