Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

ԵՄ-ն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնագրի կնքմանը․ Պյոտր Սվիտալսկի

Հունվար 24, 2017թ. 14:48
Սվիտալսկի

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Երևանում հրավիրած ասուլիսին խոսեց մի շարք թեմաների մասին՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններ, ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններ, Բրյուսելում սպասվող Հայաստան-ԵՄ բանակցություններ և այլն: ՍիվիլՆեթն առանձնացրել է Սվիտալսկիի հիմնական հայտարարությունները։

ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ

Ի՞նչ ենք ակնկալում 2017-ից: Ակնկալում ենք, որ ձևավորված դրական պահը, շարժընթացը կպահպանվի և նոր մակարդակի կհասցվի: Հեռանկարը բավական լավատեսական է, մենք իսկապես բանակցության վերջին փուլերում ենք, շատ ծանր աշխատանք է իրականացվում, թե մեր հայ գործընկերների կողմից, թե բրուսելյան իմ գործընկերոջ կողմից: Թեպետ ամսաթվերի մասին հիմա չենք կարող խոսել, կարծում եմ, որ բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Մենք ակնկալում ենք, որ 2017թ. շրջանակային համաձայնագիրը վերջապես կդառնա իրականություն:

Նոր ընտրական օրենսգիրք, խորհրդարանական ընտրություններ

Համապետական հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու առումով ԵՄ-ն հատկացրել է մինչև 7 միլիոն եվրո օժանդակություն՝ ընտրական պայմանավորվածությանը և դրա իրագործմանը հաջորդ ընտրությունների համար: Ես ձեզ կարող եմ շատ մեծ գոհունակությամբ մի բան ասել՝ 2016-ի վերջին ամիսը նշանավորվեց շատ հաջող ջանքերով: Նկատի ունեմ այն, որ վերաբերում է ընտրողների նույնականացման տեխնոլոգիային՝ շատ արդյունավետորեն վերցրեց և ի կատար ածեց ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

Ընտրատեղամասերում տեսախցիկների հարց

Այս առումով քննարկումը դեռ շարունկավում է, քանի որ փաստն այն է, որ հայտատուն՝ մրցույթի մասնակիցը առաջարկել է լավ տեսախցիկներ, որոնք չափազանց մեծ են՝ հաշվի առնելով առկա ֆինանսավորումները: Ես կարող եմ ասել, որ չափավոր լավատես եմ, որ կգտնվի գոհացուցիչ լուծում: Մենք կոչ կանենք, որպեսզի խելամիտ կոմպրոմիս գտնվի, թերևս մենք չենք կարողանա ունենալ լուծում, որ բոլորի համար կլինի գոհացուցիչ: Հույս ունեմ, որ ընտրությունները կարտահայտեն ՀՀ քաղաքացիների կամքը»:

ԵՄ զարգացման ծրագրերը Հայաստանում

ԵՄ-ն Հայաստանի հետ կապված ունի գերակա հինգ ուղղություն։ Դրանք են ընտրական գործընթացները; գործարարների հետ համագործակցությունը; կոռուպցիայի դեմ պայքարի հարցում համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ; մարդու իրավունքների պայմանագրի ստորագրում Հայաստանի և ԵՄ-ի միջև; ՀՀ դատական համակարգի անկախության և թափանցիկության ապահովում: Անցած տարի մենք նոր ռեկորդ սահմանեցինք՝ Բրյուսելից Հայաստան փոխանցվեց 62 միլիոն եվրո՝ զարգացման ծրագրերին աջակցության տեսքով։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն