Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն պետք է քաղաքական հետևություն անի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցում

Հունվար 23, 2017թ. 18:20
Սամվել Ֆարմանյան

Ադրբեջանական էպոպեան շարունակվում է արդեն ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովում…

Դեռ դեկտեմբերին, հանձնաժողովի փարիզյան նիստում, իմ առաջարկությամբ, որոշում ընդունվեց, որպես հրատապ հարց, քննարկման առարկա դարձնել Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալ Իլգար Մամմադովի վերաբերյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման չկատարման խնդիրը։

Որոշում՝ միավորելով ջանքերը ԵԽ-ի Գլխավոր քարտուղար Յագլանդի և Նախարարական կոմիտեի հետ, հանձնաժողովը մարտի սկզբին հատուկ առաքելություն կգործուղի Բաքու՝ ադրբեջանական իշխանություններին գրավոր փոխանցելու հանձնաժողովի խորը մտահոգությունը ՄԻԵԴ-ի չկատարման վերաբերյալ և հանձնաժողովի հաջորդ նիստում, մարտին, պատգամավորներին կբաժանվի Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական բացատրությունը՝ Ադրբեջանը համարու՞մ է իրեն ԵԽ-ի անդամ պետություն և հարգու՞մ է անդամակցությամբ իր ստանձնած միջազգային պարտավությունները, թե՞՝ ոչ։

Ամեն դեպքում ԵԽԽՎ-ն, դեպքերի նման զարգացման դեպքում, պետք է քաղաքական հետևություն անի, ընդհուպ մինչև ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցում։

Սամվել Ֆարմանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն