Գլխավոր » Լրահոս

«Հոգևոր Հայաստանը» պահանջում է փոխել խորհրդարանական ընտրությունների օրը

Հունվար 23, 2017թ. 12:40

Բաց ուղերձ ՀՀ իշխանություններին, ՀՀ կուսակցություններին, համայն հայությանը

Հարգելի հայրենակիցներ, 2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը հրաշեկ լիցքով անցավ ամեն հայի սրտով: Պատերազմը փաստեց նոր իրողություններ, որոնք մեզ ստիպեցին վերագնահատել վերջին 20 տարում ձևավորված բազում համոզմունքներ: Այդ օրերին մենք տեսանք, թե ինչպես դրսևորվեցին երիտասարդ հայ սերնդի բացաառիկ ոգեղեն հատկանիշները, ու երևաց հայրենիքի հանդեպ՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի սիրո միահամուռ ալիքը:

Նշենք, որ ռազմական գործողությունները անսգող ուրվագծեցին նաև այն հանցանքներն ու թերացումները, որոնց պատճառով մենք ունեցանք պայծառ հայորդիների անդառնալի կորուստներ: Զոհված հայ հերոսների վիշտը սգաց համայն ազգը և այն թողեց մոխրացած կետ ամեն հայի սրտում:

Այս տարի ապրիլ ամսի սկզբին տարելիցն է մեր կյանքի այդ դրամատիկ ջրբաժանի, սակայն պարզվում է, որ ապրիլի 2-ին նշանակված են ԱԺ համապետական ընտրություններ: Փաստորեն պետական ինստիտուտի որոշումը կարող է վարագուրել հազարավոր անձնուրաց հայրենասերների հերոսությունը, քանի որ արդեն տասնամյակներ շարունակ ընտրական գործընթացները մեզանում վերը նշված ողջ դրականի ուղղակի հակադրությունն են և բացասականի գերխտացումը:

Ժողովրդի հիշողության մեջ դրանք նույնանում են արդարացիության խախտման, ազգի ոգեղեն էությունը կոտրելու, միասնականությունը բզկտելու և իրար առճակատելու արատավոր երևույթների հետ: Դա մեր խորին համոզմամբ՝ արհամարհական վերաբերմունք է մեր սուրբ նահատակների հիշատակի հանդեպ:

Վերը բերվածից ելնելով՝ Հոգևոր Հայաստանը պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը այնպես, որ որևէ կերպ այդ ժամկետը չնույնականանա քառօրյա պատերազմի հետ:

Հասմիկ Պապյան – օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ

Խաչիկ Չալիկյան – ռեժիսոր, դրամատուրգ

Եղիշե Պետրոսյան – երգահան, երաժիշտ

Ռուբեն Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան

Վարդան Խաչատրյան – պատմաբան, ԵՊՀ դասախոս

Արեգ Նազարյան – «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական

Արթուր Սարգսյան – Հաց բերող

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն