Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թրամփն իր ելույթում հստակորեն ասաց աշխարհին՝ այսուհետ հիմնականում զբաղվելու է իր երկրի ներքին գործերով

Հունվար 22, 2017թ. 23:20
Գարիկ Քեռյան

ԱՄՆ նորընտր նախագահ Թրամփը իր ելույթում հստակորեն ասաց ամբողջ աշխարհին, որ այսուհետ հիմնականում զբաղվելու է երկրի ներքին գործերով և միայն ելնելու է պետության շահերից, այսինքն արտաքին քաղաքական ծրագրերի իրականացման համար տրամադրվող ռեսուրսները կրճատվելու են, կամ էլ դադարեցվելու են: Իհարկե, վաղ է ասել թե նրա խոսքն ու գործը կհամընկնեն, թե ոչ, բայց երևույթը շատ կարևոր է:
ԱՄՆ-ում միշտ էլ եղել է համառ պայքար քաղաքական երկու ուղղությունների՝ իզոլյացիոնիզմի ու գլոբալիզմի միջև: Իզոլյացիոնիզմի ակունքները գալիս են դեռ 19-րդ դարի 20-ական թթ,-ից, երբ պրեզիդենտ Մոնրոն ձևակերպեց իր դոկտրինը ,,Ամերիկան ամերիկացիների համար,,: Իմաստն իհարկե պարզից էլ պարզ է, արևմտյան կիսագունդը ԱՄՆ-ին է, աշխարհի մյուս մասերը իրենց խնդիրներով մեր վզին չփաթաթեք: Գլոբալիստները ընդհակառակը հակված են խառնվել ամենուր և ամեն ինչին: Նրանց ելակետը այն է, որ աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն էլ ինչ- որ տեղ կարող են առնչվել ԱՄՆ կենսական շահերին: Հիշենք, թե ինչպես ԱՄՆ Կոնգրեսում նույնիսկ չհաջողվեց վավերացնել 1919թ. Վերսալյան հաշտությունը, որը Փարիզում ստորագրել էր պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը:


Հետպատերազմյան տարիներին գլոբալիզմը գերիշխում էր ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Իհարկե իզոլյացիոնիստները շարունակում էին գոյատևել, մերթ ընդ մերթ փորձելով վերականգնել իրենց դիրքերը: Թրամփի ելույթը և նախընտրական քարոզարշավում հնչեցրած ծրագրային դրույթները տպավորություն են ստեղծում, որ կարծես իզոլյացիոնիզմը կրկին գլուխ է բարձրացնում: Եթե այդպես լինի ապա կարող ենք ականատես լինել նաև մեր տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ակտիվության անկում: Այս ֆոնին Լավրովի պատասխանը ադրբեջանցի լրագրողին առավել կարևորություն է ձեռք բերում, Ռուսաստանի դիրքորոշումը կարող է վճռորոշ լինել:

Գարիկ Քեռյան, քաղաքագիտության պրոֆեսոր

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն