Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհուրդը միանում է երեք կուսակցությունների դաշինքին

Հունվար 19, 2017թ. 15:18
Դաշինք

Հայտարարություն
Հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդման և հանուն մեր երկրի քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովման մեզ քաղաքական ու տնտեսական կյանքի առաջընթաց է պետք։ Դա է հանրության ճնշող մեծամասնության պահանջը։
Շատ լավ հասկանալով, որ այդ պահանջն իրականացնելու պատմական պահը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են՝ «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը կոչ է անում հասարական ու քաղաքական ուժերին գնալ լայն համախմբման և հասնել դրական փոփոխությունների։


Մենք ողջունում ենք և միանում «Համախմբում» կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքին և հույս հայտնում, որ դաշինքն այդ կընդլայնվի՝ ստանձնելով փոփոխությունների դրոշակակրի դերը։
Ապրիլի 2–ին նշանակված ընտրություններն իրենց մեջ խորհուրդ են պարունակում։ Մեր զինվորների ու սպաների թափված արյունը պարտավորեցնում է բոլորիս։ Քառօրյա մարտերից մեկ տարի անց մենք ներքին կյանքում հաղթանակ պետք է տանենք և տեր կանգնենք մեր անկախությանը։


«Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհուրդ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն