Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան

Մեր ժողովուրդն արտագաղթում է՝ Արաքսի բերրի հովտի մասին մոռացած, ուր տասնյակ հազարավոր հեկտար հողեր դեռևս շարունակում են մնալ անմշակ

Հունվար 19, 2017թ. 00:24
Արաքսի հովիտը Արցախում

Վերջին երկու տարին աշխատելով Արցախում, ի պաշտոնե մի քանի անգամ առիթ եմ ունեցել լինել Արաքսի հովտում, որտեղ Արցախի իշխանությունների կողմից կատարվել է մի քանի միլիոն դոլլարի ներդրում՝ կառուցելով տասնյակ կմ-ի հոսանքի գծեր և ջրագծեր, մոտ 15 հատ խորքային հորեր Արաքսավանում, ցավոք, ոչ Արցախի և ոչ էլ Հայաստանի բնակչությունը չմասնակցեց Արաքսի հովտի շենացման ծրագրին:

Ուրախությամբ ուզում եմ նշել, որ Արաքսի հովտում գործում է 2-3 մեծ գյուղատնտեսական ձեռնարկություն և  մեկ վերամշակման արտադրաս, պատիվ է, որ այդ արտադրամասը ԼՂՀ ՊԲ-ին մատակարարում է տասնյակ տոննաներով թզի, խնձորի և տանձի ջեմ:

Սակայն, տասնյակ հազարավոր հեկտար հողեր դեռևս շարունակում են մնալ անմշակ: Վերջերս հանդիպել եմ հադրութեցի Վիգեն Ավետիսյանին, ով ափսոսանքով խոսում էր, թե ինչքան մեծ արդյունք ու բերքատվություն կարող էր ունենալ մշակված ու խնամված Արաքսի բարեբեր հովիտը: Զրուցեցինք, թե ինչպես կարող ենք ներագրավել մեր հայրենակիցներին Արաքսի հովտի մշակման ծրագրում:

Եվ քանի որ շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ԼՂՀ իշխանություններին չի հաջողվելու մեծ ներդրումներ տանելու Արաքսի հովիտ, Վիգեն Ավետիսյանի հետ միասին ուզում եմ հանդես գալ մի նախաձեռնությամբ: Մենք ուզում ենք մի փոքր հողակտորի վրա հիմնել մեր հայրենակիցների կողմից տնկված անվանական պտղատու ծառերի այգի՝ երազելով, որ ամեն մեկս մեր անվանական ծառը ունենանք Արաքսի հովտում: Հետագայում ավելի մանրամասն կներկայացնեմ ծրագիրը:

Ազատուհի Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն