Գլխավոր » Լրահոս

Դաշինքային դաշտը սկսում է ուրվագծվել

Հունվար 19, 2017թ. 00:16

Հարցազրույց քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ
Նախընտրական գործընթացները սկսում են ակտիվանալ. հնչեց Գագիկ Ծառուկյանի՝ ոմանց կողմից սպասված, ոմանց համար անակնկալ հայտարարությունը՝ փակված էջը բացելու և քաղաքական դաշտ վերադառնալու մասին: Իսկ հայտարարության մեխը այն էր, որ , ոչ մի խոսք չասաց այդ էջը ԲՀԿ-ով բացելու մասին, այլ խոսեց լայն դաշինք ստեղծելուց: Սա չի՞ նշանակում, որ համախմբում ասվածը տեղի կունենա հենց Ծառուկյան անձի շուրջ:
-Նախորդ՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն իր ստացած քվեներով խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժն էր, ու գաղտնիք չէ, որ դա բացառապես պայմանավորված էր Ծառուկյանի անձով: Բնականաբար, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդն այս կամ այն կերպ պետք է կրկին վերադառնար քաղաքական դաշտ: Ի վերջո, այն ընտրազանգվածը, որն իր քվեն վստահել էր Ծառուկյանին, այսօր դարձյալ իր հույսը կապում է հենց ԲՀԿ առաջնորդի հետ, չնայած այն բանին, որ կուսակցության մեջ եղան մարդիկ, որոնք հուսախափ արեցին թե սեփական կուսակցական շարքերին, թե ընտրողներին: Դեկտեմբերին Ծառուկյանը խոստացավ, որ հանդես կգա հայտարարությամբ, և այն փոքր ինչ ուշացավ. քաղաքական դաշտը խաղահարթակ չէ, կրկին այնտեղ վերադառնալու համար ցանկացած անձ կամ ուժ պետք է նախ ծանր ու թեթև անի, ուժեղ ու թույլ կողմները հասկանա, որպեսզի այդ մեծ խաղից պատվով դուրս գա: Կարծում եմ, այդ հաշվարկը Ծառուկյանի կողմից արվել է: Իր հայտարարության մեջ ասելով՝ ՙդռները բաց են՚ Ծառուկյանը իր այդ խոսքն ուղղեց քաղաքական ուժերին և անհատներին, որոնք, այո, կհամախմբվեն Ծառուկյանի անձի շուրջ: Հայտարարության մեջ խոսք չկա ԲՀԿ-ով վերադառնալու գալու մասին և դա բնական է, որ այդպես էլ պետք է լիներ: Քանի որ ԲՀԿ-ով գալը նրան կդներ փոքր-ինչ կապանքների մեջ: Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ում ոչ բոլորն իրեն մնացին հավատարիմ, ԾԱռուկյանը վերադառնալու էր առանց ԲՀԿ-ի անունը տալու: Մենք տեսանք, որ որոշ ԲՀԿ-ականեր դաշտ փոխեցին, ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը դարձավ Հանրապետական, մի մաստ դուրս եկավ որևէ ուժի չմիացավ՝ սպասելով զարգացումներին: Այնպես որ, այս փուլում շեշետել, թե գալիս է ԲՀԿ-ով, ԾԱռուկյանը իրեն կդներ անելանելի վիճակի մեջ: Ուստի, նա արժևորեց իր անձը՝ կոչ անելով համախմբվել հենց իր անձի շուրջ:
-Ո՞ր ուժերը կամ անձինք կհամախմբվեն Ծառուկյանի շուրջ: Եթե հաշվի առնենք, որ քաղաքական ուժերը այսօր ֆինանսների մեծ խնդիր ունեն, ու շատերն ակնկալում էին նրա վերադարձը հենց նր ֆինասական հնարվարություններից օգտվելու համար, ստացվում է, որ Ծառուկյանի շուրջ կհավաքվեն փողի պակաս ունեցող ուժերը:
– Ինչ-որ առումով, թերևս կհավաքվեն ֆինանսական խնդիրներ ունեցողները: Բայց ասել, թե կհավաքվեն միայն այդպիսիք՝ կլինի սխալ: Այստեղ շատ ավելի հաշվի կառնվի նրա կերպարը՝ ժողովրդի կողմից ընդունված ընկալելի լինելու հանգամանքը և նրա շուրջ համախմբվել ցանկացողները կկարևորեն հենց սա:
Իսկ թե ո՞ր ուժերին կտեսնենք նրա կաղքին, կարծում եմ, նման հայտ կներակայացնեն նրանք, որոնք այս երկու տարիներին, հայտնի փետրվարյան դեպքերից հետո, փորձել են չեզոքություն պահել, բացասական գնահատականներ չհնչեցնել ու չվարկաբեկել Ծառուկյանին: Բնականաբար, վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրածների առաջ Ծառուկյանի դռները փակ են լինելու: Իսկ թե եղած ուժերից որո՞նք կհամագործակցեն նրա հետ, անկեղծ ասած, այսօր նման կանխատեսում անելը կլինի անշնորհակալ գործ: Գործընթացները դեռ այնպես են ընթանում, որ հնարավոր է լինեն նույնիսկ անակնկալներ, մի բան ինչը քաղաքականության մեջ երբեք չի կարելի բացառել:
-Ի դեպ, Ծառուկյանն իր հայտարարության մեջ նշում է, թե իրեն դիմել են ոչ միայն <<Բարգավաճ Հայաստանի>>-ի իր կուսակիցները, այլ բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սրանով կարծես ուզում է ասել, թե համախոհների լայն շրջանակ է իր շուրջը համախմբվելու:
-Ամենևին պարտադիր չէ, որ նրա շուրջը համախմբվեն միայն ազդեցիկ դեմքեր: Կարող են նաև լինել հասարակությանը ոչ հայտնի ուժեր կամ անհատներ ու գալով իրենց տեղը գտնեն Ծառուկյանի կողքին: Հիշում եք, երբ հիմնադրվեց ԲՀԿ-ն, նրան անդամակցած շատ անձեր դեռ հասարակական ճանաչում չունեին, ու այն ձեռք բերվեց տարիների ընթացքում:
-Ի՞նչ կասեք այն կարծիքի առնչությամբ, թե Ծառուկյանի դաշինքը իշխանական պրոյեկտ է լինելու:
-Այն, որ իշխանության կարծիքն հաշվի է առնվել ու դրանից հետո միայն Ծառուկյանը հանդես եկավ նման հայտարարությամբ, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ:
Սեյրան Օհանյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ՝ փակագծերն, իհարկե, դեռ ամբողջովին չբացեց, սակայն հայտարարեց համախոհների դաշինք ձևավորելու մասին: Չնայած, երկար ժամանակ է, ինչ խոսվում է Սեյրան Օհանյանի շուրջը ՙՄիացյալ հայեր՚ հկ-ի, Դեմկուսի, ՙՀամախմբում՚ և ՙԵրրորդ Հանրապետություն՚ կուսակցությունների միավորման մասին:
-Նախ ասեմ, որ Սեյրան Օհանյանին ժողովուրդը դեռ չի ընկալում որպես քաղաքական գործիչ, նրա անցած ուղին հստակ ասում է, որ նա ռազմական գործիչ է: Այստեղ մեկ այլ հանգամանք ևս կա. արևմտամետ և ռուսամետ ուժերն են այս դաշտում հավաքվում, այսինքն՝ աշխարհաքաղաքական տարբեր վեկտորների համախմբում է կատարվում: Եվ ինձ համար անհասկանալի է, թե այդ ո՞ր գաղափարի շուրջ է կատարվում նրանց համախմբումը: Անհասկանալի է, որովհետև որքան էլ Սեյրան Օհանյան անձը համախմբող ազդակ հանդիսանա, միևնույն է, անպայմանորեն պետք է լինեն միասնական գաղափարներ, որի շուրջ հնարավոր լինի ստեղծել երկարակյաց համագործակցություն: Հակառակ պարագայում, եթե գաղափարական միասնությունը չեղավ նրանք առնվազն կհայտնվեն ՀԱԿ-ի կամ Ժառանգության վիճակում:
-Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող ուժերն այս պահին կարևորում են երկիրն օրհասական վիճակից հանելը, դրա համար էլ դեռ գաղափարական կողմը փոքր- ինչ հետին պլան են մղում:
-Բայց գաղափարական հենքի բացակայության պարագայում քաղաքական գործընթացի մեջ մնալ ու գոյատևել առնվազն 5 տարի՝ ես կասկածում եմ: Նման ուժն իր մեջ անպայման թևեր կունենա, ինչը, բնականաբար, կհանգեցնի ներքին բախումների ու ի վերջո՝ փլուզման, կամ էլ հարցերի ոչ ճշգրիտ լուծման:
-Քաղաքականությունն անկանխատեսելիի արվեստ է, հնարավոր է, որ տեղի ունենա Օհանյան-Ծառուկյան ուժերի համախմբում:
-Այդ երկու անձանց, հետևաբար, նաև ուժերի միավորումը ես հավանական չեմ համարում, դա տեղի չի ունենա: Պատճառն այն է, որ Օհանյանի ու Ծառուկյանի ընտրազանգվածները հասարակության տարբեր շերտեր, դասեր են ներկայացնում: Հետևաբար, նրանց չենք կարող նույնացնել: Ու հենց դրանով պայմանավորված նրանք նաև չեն լինի մեկը մյուսից քվեներ փախցնող ուժեր:
Ի՞նչ կասեք ՙԵլք՚-ի մասին, այն համարվում է արհեստական համախմբում, որը զարմացրեց իր քայլով. ժատրասատվում են իրենց քարոզչության մեկնակրը տալ Լոս անջելոսից: Ի՞նչ են ուզում ասել, որ արևմտյան ուժեր են ու ֆինանսավորվում են ԱՄՆ-ի՞ց:
-Լինելով արևմտյան ազդեցության տակ գործող, փորձում են ինչ- որ նոր մշակույթ մտցնել ու նոր լիցք հաղորդել քաղաքական դաշտին: -Հայակական քաղաաքակնության մեջ հնարավոր չէ միանշանակորեն ասել, եթե գալիս են ԱՄՆ-ից ուրեմն այնտեղից են ֆինանսավորվել: Գուցե դա արտաքին քայլ է, շղարշ, ուզում են ՝ արտաքին ինչ-ինչ ուժերի շահագրգռել նման քայլով: Բայց պատահական ոչինչ չի լինում: Ամեն դեպքում հստակ է, որ մարդիկ ուզում են քաղաքական դաշտում իրենց տեղն ունենալ, մնում է, թե ինչպե՞ս կշահեն ժողովրդի վստահությունը:
– Փաստորեն, սպասվող ընտրություններում կունենանք մի քանի, թերևս 4 դաշինքային համախմբումներ, ինչն ուղղակի աննախադեպ երևույթ է մեզանում:
-Եվ դա պայմանավորված է երկրում տեղի ունեցող համակարգային փոփոխությամբ, Հայաստանը գնում է խորհրդարանական համակարգի հաստատման ուղով ու քաղաքական գործընթացներն էլ ուզեն-չուզեն այդ տրամաբանությամբ պետք է զարգանան: Թիիվ մեկ մանդատը պատգամավորինն է, նախագահի ինստիտուը իր դիրքերը զիջում է, ու իշխանությունը ձևավորվելու է Ազգային ժողով: Այս իրավիճակում, բնականաբար, դաշինքների նման քանակը կանխատեսելի էր:
Կ. Կարապետյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն