Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ոչիշխանական դաշտում ձևավորված երկու դաշինքները լուրջ հակակշիռ կարող են լինել ՀՀԿ-ին

Հունվար 18, 2017թ. 15:50
Աղվան

Երեկ միանգամից տեղի ունեցավ երկու կարևոր իրադարձություն՝
1.ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը հայտարարեց ընտրություններին դաշինքով հանդես գալու մասին, որին նախորդել էր Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հանդիպումը, այսինքն՝ պարզ է, որ Օսկանյանը և Օհանյանը համատեղ են գործելու:
2. Մյուս կարևոր իրադարձությունը Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունն էր: Անհերքելի փաստ է, որ այսօր Գագիկ Ծառուկյանն ունի բոլոր հնարավորությունները՝ իր շուրջը հավաքելու փոփոխության ձգտող անհատներին և ուժերին ու լուրջ դիմադրություն ցույց տալու իշխանությանը։
Ոչիշխանական դաշտում ձևավորված այս երկու դաշինքները լուրջ հակակշիռ կարող են լինել «կիսաքանդ» ՀՀԿ–ին: Այս երկու դաշինքները «մեսիջ» են մնացած քաղաքական ուժերին, անհատներին, հասարակական միավորումներին, որպեսզի միասնական ճակատով ընտրություններին հաղթանակ տոնենք:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն