Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

«Մենք քեզ հետ ենք, Կարո՛». Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Կարո Փայլանին

Հունվար 18, 2017թ. 00:25
գարո Փալյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին խորհրդարանի 3 նիստերից հեռացնելու որոշմանը: «Այսօր, երբ նշվում է Մարտին Լյութեր Քինգի նշանակալից օրը, Էրդողանի կառավարությունն արտաքսում է Թուրքիայի խորհրդարանի անդամին այն բանի համար, որ նա հիշատակել է ցեղասպանություն բառը: Կարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ հեշտ է ճշմարտության մասին խոսել այնպիսի հասարակությունում, որտեղ պատասխան հետևանքներ չկան, բայց շատ դժվար՝  մի հասարակությունում, որտեղ բազմաթիվ հետևանքներ կան: Անցյալ տարի ես առանձնահատուկ պատիվ եմ ունեցել հանդիպելու նրան: Մենք քեզ հետ ենք, Կարո՛»,- գրել է Թանկյանը:

aravot.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն