Գլխավոր » TOP, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

Լավրովի հայտարարությունը «սառը ցնցուղ» էր Ադրբեջանի համար

Հունվար 17, 2017թ. 19:02
դավիթ բաբայան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարٳթյٳնն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ﬕայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, արտացոլում է իրականությունը և կարելի է «սառը ցնցուղ» համարել Ադրբեջանի համար: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Այն, ինչ հայտարարել է Սերգեյ Լավրովը, իրականությունն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ﬕայն Ադրբեջանի ներքին խնդիրը լինել: Ես կարծում եմ, որ նման հայտարարությամբ Լավրովը կոչ է անում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը հրաժարվել դիվանագիտական էգոիզﬕց, քանի որ այդ հակամարտությունը ﬕայն Ադրբեջանի ներքին խնդիր համարելը ճիշտ չէ և հակասում է ﬕջազգային իրավունքին»,- ասաց Բաբայանը:

Նա հավելեց, որ իրականում հակամարտությունների ﬔջ գտնվող շատ երկրներ փորձٳմ են ﬕմյանց հակադրել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման խնդիրները, սակայն Կոսովոյի անկախացման պարագայում շատ երկրներ, այնպիսի ﬕջազգային խաղացողներ, ինչպիսիք են Գերմանիան, ԱՄՆ-ն և այլն, իրենց զեկույցներում արդարացրել են Կոսովոյի անկախացումը` շեշտը դնելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: «Նրանք ասում էին, որ տարածքային ամբողջականությունը չի կարող ﬔծ դեր խաղալ, երբ կա ազգերի ինքնորոշման խնդիր: Նույն իրավիճակն էր, երբ Հյուսիսային Իռլանդիան ցանկանում էր դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազﬕց, Մեծ Բրիտանիան տվեց իր հավանությունը, թեև բնակչության ﬔծ մասն անկախություն չէր ցանկանում, բայց նրանք արեցին դա: Օրինակները շատ են: Հիմա Ադրբեջանը փորձٳմ է անտեսել այս աﬔնը, և Լավրովի հայտարարությունը, իմ կարծիքով, ﬕտված էր նրան, որ Ադրբեջանը հրաժարվի դիվանագիտական էգոիզﬕց, ﬕ կողմ դնի ֆաշիստական կեցվածքը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողը նախարարին հարցրել է` եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ իրականացնել ԼՂ տարածքٳմ, Ռուսաստանը կլռի՞, թե կﬕջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Սերգեյ Լավրոﬖ էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ﬕայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն