Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Ես կարծում եմ՝ Սեյրան Օհանյանն ունի պետական շատ կարևոր փորձ, ունի տալիք մեր երկրին, ինքը նաև ապագա ղեկավար կարող է դառնալ. Րաֆֆի Հովհաննիսյան

Հունվար 16, 2017թ. 19:22
Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի, մասնավորապես նշել, թե «քաղաքականությունը նաև փոփոխականի արհեստ է և ժողովուրդն այսօր պահանջում է, որ մենք ունենանք փոփոխություն»:

 «Խորհրդակցություններ ենք անցկացնում բոլոր քաղաքական ուժերի հետ, մեր որոշումն առաջիկա օրերի ընթացում կհրապարակենք: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք նվիրված են Հայաստանի քաղաքացու ազատությանը, սահմանադրական իրավունքին և մեր երկրի ինքնիշխանությանը: Սա տևապես ասել ենք, և ոչ մի բան չի փոխվել»: 

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքը հանդիպել է Սեյրան Օհանյանի, Արամ Զավենի Սարգսյանի հետ ու էլի շատ  քաղաքական գործիչների հետ, մարդկանց հետ ում հետ ինքը ժամանակին ունեցել է տարաձայնություններ: 

Լրագրողները հիշեցրել են, որ Զարուհի Փոստանջյանը «Մարտի 1»-ի իրադարձությունների մեղսակից է համարում նշված գործիչներից (Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան) ոմանց, Հովհաննիսյանն արձագանքեց՝ «Ամեն մեկն ունի իր տեսակետը, ես էլ, ցավոք սրտի, մարտի 1-ին Պետերբուրգում էի, Եվրախորհրդի կողմից դիտորդ էի։ Եվ միայն մարտի 2-ին հասա: Համարեք նաև ինձ մեղսակից, որ ներկա չէի: Մեղսակից էին բոլորը՝ բոլոր նախագահները:  Եվ տասնյակ տարիներ անց թող ոչ մեկը սրբի կերպարի մեջ հիմա չկանգնի և չներկայացնի աշխարհին կամ հայությանը, որ ինքը՝ սրբության սրբոց է, ունի վերջին ճշմարտությունը:

Այո, պատասխանատվությունն այնտեղ Քոչարյանինն էր և Սարգսյանինը: Այո, առաջին հերթին իրենք պետք է դատաքննվեն: Մարտի 1-ը համալիր ողբերգություն է որտեղ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Նույնպես, մինչև հիմա մարտի 1-ի գործի շրջանակում չեն դատաքննվել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, չեն դատաքննվել նրանք, ովքեր որպես տուժող են ներկա եղել: Ոչ մեկը զերծ չէ դատաքննության պահանջից: Եվ դա վերաբերվում է բոլորիս: Եվ Զարուհի Փոստանջյանի ասածը միայն այդ է՝ որ բոլորը հավասար են: Մեղսակից չի կարող լինել, քանի դեռ չի եղել դատավարություն: Իսկ այսօր հրեշը իշխող միակուսակցական, ապօրինի, կրիմինալ կուսակցությունն է»:

 

«Ես նույն գեներալ Օհանյանին, իր հերոսական հանգրվանները հիշեցնելով, նաև իրեն հիշեցրել եմ, որ մեր զինվորներն այդպես են գնացել ընտրության: Ես դա իրեն հուշել եմ, բայց ես այն ժամանակ նաև այլ անուններ եմ տվել: Այնտեղ կա գլխավոր գերագույն հրամանատար նույնպես: Այդ հարցը ես բարձրացրել եմ պարոն Օհանյանի մոտ: Այո, որտեղ ունեցել եմ տարաձայնություններ, ես բարձրացրել եմ բոլոր գործընկերների մոտ, դա լինի Օսկանյանը, Փաշինյանը, թե Սարգսյանը»:

« Ես կարծում եմ՝ Սեյրան Օհանյանն ունի պետական շատ կարևոր փորձ, ունի տալիք մեր երկրին, ինքը նաև ապագա ղեկավար կարող է դառնալ՚՚:

 

Հովհաննիսյանն ասել է թե. <<Մարդը փոփոխական է, մարդն ապրում է սահմանափակ տարիներ: Ամեն մեկն ունի իր մեղքը: Ամեն մեկն ունի իր մեղքը: Բայց այս ընտրությունը մենք պետք է միասին դարձնենք այդ հնարավորությունը, որպեսզի ամեն մեկը դեմ հանդիման գա իր հետագծին, գնահատենք մարդկանց ծառայությունը հերոսական սահմանի վրա, թե պետական կառավարման մեջ: Բայց նաև տարանջատենք ընտրակեղծիք իրականացնողներին՝ ստիպված հրահանգներ իրականացնողներից: Ոչ ոք քաղաքականության մեջ չկարծի, որ ինքը սրբության սրբոց է: Նախագահներից բռնած ընդդիամադիրներով շարունակած ամեն մեկն ունի իր մեղք: Բայց  այսօրվա մեղքը պատկանում է իշխող կուսակցությանը»:

Խոսելով դաշինքներից, Հովհաննիսյանն ասել է. «ժառանգությունը» պիտի որոշի՝ այս շրջանում առանձին գնալ, գնալ դաշինքով, թե՞ գնալ այլ եղանակով: << Ժառանգությունը միշտ ուզել է գնալ դաշիքներով, ինչի համար իրենք ժամանակին նաև տուժել են, ու իր  սխալն է եղել, որ  Արմեն  Մարտիորոսյանը, Անահիտ Բախշյանը չեղան  խորհրդարանում: Բայց հիմա էլ ինքը պատրաստ է ընտրություններին դարձյալ մասնակցել  դաշինքային համագործակցության ձևաչափով: Կգնա անհավանական դաշնակիցներով, որոնց հետ ժամանակին վիճել , բայց կարող է գնալ նրանց հե>>:

<<Հիմա մենք բոլորի հետ կապի մեջ ենք: Դաշինքով հանդես գալն է հայ ժողովրդի ցանկությունը, քանի որ անջատ-անջատ դժվար է պայքարելը: Մասնակցել, ոչ թե բոյկոտել, սա պատասխան չէ: Մենք միշտ հույս ենք տածել, ու պատրաստ ենք մեր դրոշակները վայր դնել ու գտնել այնպիսի լուծում, որn արդյունք կբերի ժողովրդին: Մինչև ընտրությունները կարճ ժամանակ ունենք, լավ պետք  է մտածենք, որ հին պատմությունը չկրկնվի>>:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն