Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայրիկյանը վերապահումով է վերաբերվում ԵԼՔ դաշինքին՝ Փաշինյանին, Մարությանին ու Սարգսյանին

Հունվար 16, 2017թ. 18:46
Պարույր ՀԱյրիկյան

«Մեզնից ո՞վ չգիտի, որ որևէ քայլ կատարելուց առաջ դու տեսնում ես, թե այդ մարդն աշխարհում ի՞նչ է արել։ Կարո՞ղ եք նշել մի գործ, որում նրանք մասնակից են եղել և հաջողություն են ունեցել, չեք կարող»,-ԱԻՄ նախահահ Պարույր Հայրիկյանն այս կերպ արտահայտվեց անցած տարվա ավարտին ստեղծված ՙՙԵԼՔ՚՚ դաշինքի  մասին:   Ապա այսպես շարունակեց իր միտքը.«Հետևաբար, իրավունք ունենք վերապահությամբ վերաբերվելու իրենց հայտարարություններին, գնահատականներին՝ և՛ «Լուսավոր Հայաստանը», և՛ Նիկոլ Փաշինյանի կառույցը, և՛, մանավանդ, «Հանրապետությունը»:

 

«Մենք իրենց նախապես դիմել ենք, իրենք պատշաճ արձագանքի չեն արժանացրել։ Եթե Հայրիկյանը քեզ դիմում է, էլ չեմ ասում՝ ԱԻՄ-ն  է քեզ դիմում, դու չես արձագանքում, դա ցույց է տալիս, որ դու լավը չես, գոնե պետք է ասեիր՝ մենք այս կետերի հետ համաձայն չենք, իսկ այս դեպքում ինձ համար ակնհայտ է, որ իրենք ունեն հետին նկատառումներ»։

Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդը նաև հայտարարեց, որ իրենք բանակցում են Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի  հետ՝ նախընտրական դաշինք ստեղծելու ուղղությամբ։

Հայրիկյանը նշեց, որ այդ ամենով հանդերձ՝ ինքը վաղը եթե տեսնի նրանց կողմից դրական մոտեցում իր մոտեցումներին, ապա սիրով  անձամբ կոչ կանի՝ համագործակցել նրանց հետ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն