Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՅԴ-ն դադարել է քաղաքական կառույց լինելուց և դրսևորում է շահերի խմբի գործելաոճ. քաղաքագետ

Հունվար 16, 2017թ. 22:25
Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսելով քաղաքական ուժերի, մասնավորաբար, ՀՅԴ-ի մասին ասել է հետևյալը.

«ՀՅԴ-ն դադարել է քաղաքական կառույց լինելուց և դրսևորում է շահերի խմբի գործելաոճ։ Դաշնակցությունը, ըստ կանոնագրի և ծրագրի, ազգային և սոցիալիստական կուսակցություն է։ Ազգայինից հայտնի չէ՝ ինչ է մնացել, հիմա բոլորն էլ իրենց ազգային են համարում՝ ՀՀԿ-ից սկսած։ Իսկ սոցալիստական գաղափարախոսությունը ՀՅԴ-ն «լավագույն» ձևով մոռացել է։

Այն դեպքում, որ նա պետք է սոցիալիստական ուժերին համախմբեր, ինչպես Ֆրանսիայի սոցիալիստները, Անգլիայի լեյբորիստները, մինչդեռ գրկել է հանրապետականներին ու չի ուզում բաժանվել։ Այստեղ պետք է հիշել իտալացի քաղաքագետ Միխելսի ապացուցված օրինաչափությունը, որ կուսակցությունների քաղաքական ղեկավարությունները, տևական ժամանակ չունենալով ակտիվ գործունեության ցանկություն, օլիգարխանում են։

ՀՅԴ-ն, անկասկած, օլիգարխացած կառույց է, այսինքն՝ ավելի շատ նման է նրանց, քան իրեն։ Սա օրինաչափություն է և կոչվում է «օլիգարխիայի երկաթե օրենք»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն