Գլխավոր » Լրահոս

ԲՀԿ-ում դեռ սպասում են Ծառուկյանի վերադարձի հանգուցալուծմանը. քաղտեխնոլոգ

Հունվար 16, 2017թ. 17:14
գագիկ ծառուկյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նկատեց, որ քաղաքական որոշ ուժերի  գործողությունները դեռևս պարզ ու հստակ չեն: «Մի մասը զբաղված է վարկանիշների հստակեցմամբ ու ընտրացուցակների լրացմամբ, մյուսների մոտ դեռ սպասողական վիճակ է»,- նշեց Բադալյանը` կարծիք հայտնելով, որ ամենայն հավանականությամբ՝ ՀՀԿ-ն ընտրություններին հանդես կգա միայնակ:

Ըստ փորձագետի`«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն, դեռևս սպասում է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի մասին վերջնական որոշմանը, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարոզարշավի հենքը լինելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն