Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Շարժումը ենթադրում է համախմբում հանուն Արցախի

Հունվար 13, 2017թ. 18:56
Արցախ

Սփյուռքի նախարարությունը 2017-ը հայտարարել է Արցախի տարի: Փոխնախարար Սերժ Սրապիոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով  Արցախի անկախության ու դրանում համայն հայության ջանքերի համախմբման մասին ասել է՝ Արցախի ամրապնդումը   յուրաքանչյուր հայի խնդիրն է:

«Դու ի՞նչ ես անում Արցախի համար». նախարարությունը նմնա բովանդակությամբ շարժում է սկսել, մինչդեռ փոխնախարարաի դիտարկմամբ  իրենց շարժումը սխալ է ընկալվել, որոշ մարդիկ քննադատում են, թե ո՞վ իրավունք ունի հաշիվ պահանջել, թե դու Արցախի համար ի՞նչ ես արել: «Դա որեւէ մեկից հաշիվ պահանջելու նպատակն չի հետապնդել՝ ոչ մի անհատից, կազմակերպությունից, հայից, նախարարությունը միտում չի ունեցել հաշիվ պահանջելու, որպեսզի անձը հաշվետվություն տա, թե ի՞նչ է արել Արցախի համար: Նպատակը եղել է այն, որ ամեն մարդ իր մեջ արթուն պահի Արցախին օգնելու իր պարտականությունը, նաեւ որպեսզի Արցախի վերաբերմամբ ճշմարիտ իրադրությունը հասու դառնա ոչ միայն հայությանը, այլեւ առհասարակ մարդկությանը, որոնք դարձել են Արցախի խնդիրները կարգավորող կառույցներ»:

Փոխնախարարը հավելեց, որ շարժումը ենթադրում է համախմբում հանուն Արցախի եւ պատասխանատվություն, որ այն յուրօրինակ ուղերձ է ուղղված մեր թշնամիներին, որ նրանք հասկանան՝ Արցախը միայնակ չէ, Արցախն ունի համայն հայություն, որն այս պահին 10 մլն-ից ավելի է:

Ըստ  Սրապիոնյանի ազգային տուրքի գաղափարը անհրաժեշտություն է որպեսզի կարողանանք դիմակայենք մարտահրավերներին, որոնք ստեղծել են մեր հարեւանները. Եթե սփյուռքահայը անընդհատ մտածում է, որ իր հայրենիքի մի հատվածը գտնվում է վտանգի մեջ եւ նրա վտանգվածությունը համայն հայության համար վտանգ է, շատ կարեւոր է, որ ամեն մի սփյուռքահայ՝ դպրոցականից մինչեւ գործարար, ցանկացած հայ ընտանիք իր մեջ ունենա այդ գաղափարը, որը կնպաստի ԼՂ-ի սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթության նաեւ բարոյական ինչ-ինչ խնդիրներ լուծել»:

Ասաց՝ արցախահայությունը պետք է իմանա, որ իրենց թիկունքում կա մի հսկա ուժ:

«Արցախը 2017-ին պիտի զորանա ավելի, քան եղել է երբեւէ՝ եւ հոգեբանորեն, ե՛ւ բարոյապես, ե՛ւ նյութապես»: Բացի ֆինասական աջակճությունից ինչով կարող է սփյուռքը  օգնել Արցախին՝ փոխնախարարը պատասխանեց. «Առաջին խնդիրներից մեկը ծագեց ԱՄՆ-ի մեր համայնքներում, որտեղ իրենց գործիչների առաջ հարց բարձրացրին Արցախը բանակցությունների կողմ դարձնելու մասին: Այդ շարժումը տարածում գտավ նաեւ Եվրոպայում»: Սերժ Սրապիոնյանի փոխանցմամբ,  իրանահայ եւ Լիբանանի հայ համայնքն էլ է այդ հարցը այսօր բարձրացնում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն