Գլխավոր » TOP, Լրահոս

Հայ ժողովրդին հնարավոր չէ ներկայացրել որպես ռասիստ, շովինիստ, քսենոֆոբ ու նացիստ

Հունվար 5, 2017թ. 22:06
Միհրան ՀԱկոբյան

Հայ ազգայնականությունը կարևորագույն առանձնահատկություն ունի.

Հայ ազգայնականն իր Հայրենիքը չի սիրում ու պաշտում ուրիշի Հայրենիքի հաշվին, իր տեսակը չի սիրում ուրիշ տասակների հաշվին, ինչպես նորմալ մարդն իր ծնողին կամ երեխային չի սիրում ուրիշի ծնողնի կամ երեխայի հաշվին…
Մենք մեր Հայրենինքն ու տեսակը սիրում ենք, որովհետև Աստծո կամոք է մեզ հասել, որովհետև Աստված մեզ այդպես է ստեղծել։ Եվ, ով կասի, թե հայը բարձր է չինացիներից, աֆրիկացիներից, լատինամերիկացիներից կամ ցածր, նա հայ ազգայնական չէ։ Չգիտեմ ինչ է, բայց հայ ազգայնական չէ…
Ասածս ի՞նչ է. վառելու, ուտելու կոչեր անող մի քանի տհասի պատճառով մի հայհոյեք հայի գենն ու հայ ազգայնականությունը։

Չգիտեմ, թե էս թեման ո՞վ է փչում, բայց հայ ժողովրդին հնարավոր չէ ներկայացրել որպես ռասիստ, շովինիստ, քսենոֆոբ ու նացիստ։
Մի ժողովուրդ, որ նացիզմը բնի մեջ խեղդելու համար 300.000 զոհ է տվել, չի կարող նացիստ լինել։
Մի ժողովուրդ, որի ազատության համար կռվել են ուկրաինացի Զինևիչը և ռուս Սաշան, որ Նևզորովի դոկ.ֆիլմում երևացող ադրբեջանական տանկերն ու զրահամեքենաներն է վառում իր մալյուտկայով, չի կարող նացիստ ու շովինիստ լինել։
Մի ժողովուրդ, որի զինվորական պանթեոն Եռաբլուրում ազգությամբ ղրղզ է հանգչում, չի կարող քսենոֆոբ լինել։
Անհատական շեղումները հաշիվ չեն։ Բացառություններ լինում են, խոսքն օրինաչափությունների մասին է։ Այնպես որ` շառ մի արեք ու կեղծ օրակարգեր մի ստեղծեք, չի անցնելու…

Միհրան Հակոբյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն