Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

“Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Նախիջևանից”. Էրդողան

Հունվար 5, 2017թ. 21:04
էրդողան

Թուրքիայի նախագահ Ռ.էրդողանը կսկին նեոօսմանական և պանթյուրքիստական հայտարարությամբ է հանդես եկել՝տարածքային պահանջներ ներկայացնելով հարևան երկրներին…Այսօր մասնակցելով Անկարայիում մետրոյի կայարաններից մեկի բացման արարողությանը և անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին Էրդողանն ասել է.”Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Թուրքիայի սահմաններից, այլ Նախիջևանից, Բաթումից, Բալկաններից և Հալեպից:”
Թուրքիայի բռնապետը արդեն որերորդ անգամ է այսպիսի հայտարարություններով հանդես գալիս՝ գովազդելով իր կողմից վարվող նեոօսմանիզմի քաղաքականությունը և միևնույն ժամանակ միջամտելով հարևան երկրների ներքին գործերին, ինչպես դա ժամանակին արել է Կիպրոսի, իսկ այժմ՝ Սիրիայի, Իրաքի և Արցախյան հակամարտության պարագայում:

Էրդոաղանը նաև փորձում է Սիրիայում և Իրաքում թուրքական բանակի գտնվելը բացատրել երկրի անվտանգությունն ապահովելու նպատակադրմամբ, մինչդեռ հենց Էրդողանի կողմից վարվող արտաքին քաղաքականության և բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների հովանավորելու պատճառով է, որ Սիրիայում և Իրաքում պարտված այդ ահաբեկիչները հետ վերադառնալով իրենց նախկին հովանավորյալ “հայրենիք” պատժում են վերջինիս…
Հ.Գ.Հայաստանը ,Վրաստանը, Բալկանյան երկրները,Սիրիան, Իրաքը պետք է մի բռունցք լինեն և հակադրվեն Էրդողանի նեոօսմանական արտաքին քաղաքականությանը, քանի որ առանձին-առանձին գործելով արդյունքի չեն հասնի:.Եկվոր թուրքը շատ լավ գիտի, թե ինչպե՞ս ադապտանալ ուրիշների հայրենիքներում և ինչպե՞ս սեփականաշնորհել այլ ազգերի ունեցածը:

Գագիկ Համբարյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն