Գլխավոր » Regions, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայերն ու թալիշները պետք է Բաքվի բռնապետի դեմ մեկտեղեն սեփական ջանքերը

Դեկտեմբեր 27, 2016թ. 22:11
Վարդան Ոսկանյան

Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կայացած «Թալիշներ. պատմություն և արդիականություն» կլոր սեղանը կարևոր էր ոչ միայն թալիշական ազգային շարժումը ղեկավարող գրեթե բոլոր հեղինակավոր գործիչների՝ հասարակական-քաղաքական հնչեղությամբ միևնույն միջոցառման շրջանակներում մեկտեղմամբ, այլև հայ և թալիշ ժողովուրդների միջև առնվազն ժողովրդական դիվանագիտության մակարդակով հետագա համագործակցության նոր հարթակ ստեղծելու հեռանկարով:

Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի նախագահ Ալաքրամ Հումմաթզոդայի գլխավորությամբ և չորս ամենաազդեցիկ թալիշ հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ կայացած կլոր սեղան-քննարկումը նախանշում է բոլորովին նոր փուլ հայ-թալիշական հարաբերությունների համատեքստում, ինչի արդյունքում արդեն իսկ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղել և համակարգել Բաքվի բռնապետի դեմ հայկական և թալիշական ջանքերը մի քանի կարևորագույն ուղղություններով:

Անցյալի բոլոր բացթողումների և դրանցից քաղված դասերի հիման վրա առաջիկայում հատուկ հայտարարությամբ ստեղծվելիք հայ-թալիշական նոր համագործակցային պլատֆորմն իր առջև խնդիր է դնելու լայնորեն գործակցել գիտական,  քարոզչական, հասարակական-քաղաքական և այլ մակարդակներում՝ նպատակ ունենալով հստակեցնել հայերիս և թալիշների ընդհանուր շահերը անխտիր բոլոր ոլորտներում և դրանց շրջանակում հանդես գալ նաև Բաքվի բռնապետի վարչակարգի համար բոլորովին անսպասելի օրակարգ թելադրելու ինտենսիվ նախաձեռնություններով և քայլերով:

Վարդան Ոսկանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն