Գլխավոր » Society, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրք-ադրբեջանական շրջափակումը ճեղքելու ելքը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու արագ շահագործումն է

Դեկտեմբեր 27, 2016թ. 17:39
Վարդան Ոսկանյան

Իրանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ թուրքական կողմից իրանական բեռնափոխադրողների համար պարբերաբար ստեղծվող դժվարությունների պատճառով Իրանը լրջորեն լծվել է Պարսից ծոց – Սև ծով միջանցքի տրանսպորտային բաղադրիչի ստեղծմանը:

Մասնավորապես, իրանական Ճանապարհների և մայրուղային փոխադրումների կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի և Իրանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում պատրաստվել և բոլոր կողմերի միջև համաձայնեցվել է նման միջանցքի ստեղծման համաձայնագրի նախնական տեքստ, որը պետք է ստորագրվի նշված վեց երկրների համապատասխան նախարարների կողմից:

Ակնհայտ է, որ իրանական կողմից գործընթացին հաղորդած տեմպին և լրջությանը զուգընթաց Հայաստանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի Հյուսիս-Հարավ մայրուղու հնարավորին արագ և որակյալ շինարարությանը՝ այն վերաարժևորելով որպես համազգային ռազմավարական կարևորության նախագիծ, որի շինարարության որակի և արագության նկատմամբ կարելի է վերահսկողություն սահմանել նույնիսկ պետական ամենաբարձր մակարդակով:

Եթե մենք ուզում ենք ճեղքել թուրք-ադրբեջանական շրջափակումը, ապա այլ ելք, քան ընթացքի մեջ գտնվող Հյուսիս-Հարավ ավտմայրուղին կարճաժամկետ հեռանկարում ավարտելը և շահագործելը, չունենք:

Վարդան Ոսկանյան, իրանագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն