Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղը չեմ տեսնում Ադրբեջանի կազմում, դա անհնարին է.Կոստանսին Զատուլին

Դեկտեմբեր 25, 2016թ. 14:57

  Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: Հայռուսական երկկողմ հետաքրքրությունների շուրջ հետաքրքիր ելութով հետաքրքիր շեշտադրումեր պարունակող ելույթով հանդես  եկավ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Ռուս քաղաքական գործիչն իր խոսքը սկսեց հետևյալ  մտքով. մեծ թվով հայեր իրենց ավանդն են ունեցել Ռուսաստանի պետականության, նաև մշակույթի ձևավորման, զարգացման վրա, և դա ռուս ժողովուրդը չի կարող ուրանալ:

Կոնստանտին Զատուլինը նախ  իր ուշագրավ դիտարկումները ներկայացրեց  արցախյան խնդրի կարգավորման առնչությամբ: Հիշեցրեց  ԽՍՀՄ տարիներին խնդրի առնչությամբ առկա մոտեցումը, համաձայն որի, իբրև թե Լեռնային Ղարաբաղի հայերն են խախտել ստատուս քվոն ու փորձել փոխել ազգային,  վարչական կառուցվածքները, և Մոսկվան  ամեն կերպ փորձում էր հարբերություններ կառուցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Սակայն այսօր իրավիճակն այլ է, ի տարբերություն խորհրդային կենտրոնի այսօր.<< Ռուսաստանը շահագրգռված չէ, որ ԼՂ հակամարտությունը միանշանակորեն լուծվի ի նպաստ Ադրբեջանի:  Նման հետաքրքրվածություն ՌԴ կողմից գոյություն չունի>>: 

 Խոսելով հայկական կողմի համար մտահոգիչ երևույթի ՝ Ադրբեջանին ռուսական զենք, զինամթերքի վաճառքի մասին, նկատեց.<<Իմ կարծիքով այստեղ բացթողում եղավ այն մարդկանց կողմից, ովքեր ոզում են զենք վաճառել ու փող աշխատել>>, ապա հավելեց՝ ռուսական արտադրության զենքը խթանեց  Ադրբեջանի հարձակողական քաղաքականությանը ինչը դրսևորվեց ապրիլյան դեպքերի ժամանակ: Միաժամանակ հիշեցրեց որոշ փորձագետների  կարծիքը, թե ապրիլյան դեպքերի ժամանակ  իսրայելական  անօդաչու սարքերն  ու հրթիռային համալիրները  շատ ավելի մեծ վնաս հասցրին ԼՂ ինքնապաշտպանական ուժերին, քան ռուսականը: Ասաց, եթե Ռուսաստանը չի վաճառում զենք Ադրբեջանին, ապա միևնույն է վերջինս մեծ հաջողությամբ այն ձեռք է բերում մեկ այլ երկրից, ու հիմա այդ ուղղությամբ  բանակցում է Իզրայելի հետ:

Կոնստանտին Զատուլինի փոխանցմամբ, Ռուսաստանը՝ կատարված դեպքերից հետո որոշակի եզարահանգման եկավ, իսկ դա այն է, որ պետք է ուժեղացվի  Հայաստանի պաշտպանությունը: Հայաստանի անվտանգության ամրապնդմանն էր ուղղված  “Իսկանդեր” հրթիռային համակարգերի տրամադրումն ու հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծումը, ինչն ըստ Զատուլինի՝  վկայությունն է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների: <<Այսօր Հայաստանը զգալիորեն զինված է ու դրանով իսկ զգալի ապահով>>:

Ռուս քաղաքագետը կիսում է Հայաստանի նախագահի այն մոտեցումը, թե ՌԴ արտաքին հարաբերություններում պետք է լինի տարբերակված մոտեցում, ինչը բխում է այն իրողությամբ, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ անդամ երկրներ են,  երկու երկրներին միավորւմ է նաև ԵԱՏՄ կառույցը,  մինչդեռ Ռուսաստանը նման հարաբերություններ չունի  ո՛չ Ադրբեջանի,  ո՛չ Վրաստանի հետ, վերջինիս հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չկան:

 <Ինչ վերաբերում է  Ադրբեջանին, ես այն տեսակետն եմ պաշտպանում, որ մեր  հարաբերությունները այդ երկրի հետ պետք է լինեն այնիսին, որ  վերջինիս  հետ պահեն ցանկացած  սադրանքներից որպեսզի Ադրբեձանը  չվտանգի Հարավային Կովկասի խաղաղությունը>:

Ինչպե՞ս է ռուս քաղաքական գործիչը տեսնում ԼՂ հիմնախնդրի լուծման  հեռանկարները. այն բավականին բարդ համարելով, Զատուլինը նկատեց՝ դրանք պետք է լինեն այնպիսին, որպեսզի հետագայում հնարավորություն չընձեռեն ռազմական գործողությունների վարսկսման: <<Ես չգիտեմ, Ռուսաստանում ինչպե՞ս են տեսնում այս հարցերի լուծումը, բայց ես Լեռնային Ղարաբաղը չեմ տեսնում  Ադրբեջանի կազմում,  դա  անհնարին է>>: Ռուս քաղաքական գործիչը ադրբեջանական պրոպագանդայի արդյունք համարեց խոսակցություններն այն մասին, թե խախտվել է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.<<Նման բան չի եղել, քանի որ հակամարտությունը սկսվեց մինչև ԽՍՀՄ-ի  փլուզումը և ոչ թե դրանից հետո: Եվ դա իրավական փաստ է>>:

 

Դառնալով Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին նկատեց. <<Եթե մենք հարցադրումը դնենք հետևյալ կերպ՝ ուզում ե՞նք, արդյոք, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստեղծվեն լավ հարաբերություններ,  մեր պատասխանը կլինի դրական՝ այո, ուզում ենք: Իսկ եթե հարցը դնենք հետևյալ կերպ՝ ուզում ե՞նք, որ այդ  հարաբերությունները լավանան   Հայաստանի հաշվին, մեր պատասխանը կլինի բացասական: Մենք  փորձում ենք օգտագործել Թուրքիային, վերջինս էլ փորձում է մեզ օգտագործել, սա օբյեկտիվ է: Բայց արդյոք մենք Թուրքիայի հետ պատմական բարեկամնե՞ր ենք ինչպիսին Հայաստանի հետ, դե իհարկե՝ ոչ: Չի կարող նման բան լինել: Եվ սա ասում է մի մարդ, ով ժամանակի ՝ 1995-ին, նպաստել է ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը>>:

Ռուսաստանի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքի իրադարձություններում, ըստ Զատուլինի,  Ռուսաստանին ավելի է մոտեցրել Հայաստանին, որովհետև. <<Մենք այնտեղ  պաշտպանում ենք ոչ միայն ռուս Ուղղափառ եկեղեցու, այլև հայ Առաքելական եկեղեցու հետևորդների շահերը: <<Արդյոք, սա Հայաստանի ու Ռուսաստանի ընդհանուր շահը չէ՞>>:

  Ռուս քաղաքական գործիչը մեկ այլ հետաքրքիր դիտարկում ևս կատարեց. ասաց, թե լինում են պահեր, երբ  թյուրընկալումներ են լինում երկուստեք, իհայտ են գալիս նաև ոչ ժամանակին ընդունված ոչ ճիշտ որոշումներ,  բայց սրա հետ մեկտեղ Ռուսաստանը մշտապես  հավատարիմ է իր հիմնական սկզբունքին, այն է՝<<Մենք ունենք հավերժական բարեկամներ, այս դեպում այդպիսին համարում ենք հայերին, քանի դեռ, իհարկե, այդպիսին իրենց համարում են հայերը: Ու քանի դեռ այդ բարեկամը մեզ վատություն չի արել և շարունակում է մեզ համարել իր բարեկամն ու գործընկերը, հավատացեք, որ Ռուսաստոնում ոչ ոք չի անի այն, ինչ արեց թուրք  ոստիկանը ՝ մեջքից կրակելով ու սպանելով  ռուս դեսպանին>>:

Կոնստանտին Զատուլինը այս առնչությամբ իր մտահոգությունն արտահայտեց հայկական որոշ զլմ-ի ներկայացուցիչների նաև բլոգերների շրջանառվող  կարծիքների առնչությամբ, թե Ռուսաստանը  ցանկանում է օգտագործել Հայաստանն իր օգտին ու դրա դիմաց չտալ ոչինչ.<<Եթե  հայության շրջանում  նման կարծիքը դառնա համատարած, ապա այդ ժամանակ միայն մենք կսկսեք կասկածել՝ արդյոք  հանձին Հայաստանի ունե՞նք հավերժական բարեկամներ>>:

Միաժամանակ հավելեց,  թե Ռուսաստանում ևս կան տարբեր պաշտոնյաներ, որոնք  կարող են Հայաստանի առնչությամբ այլ կերպ արտահատվել, բայց ամեն դեպքում առաջանայինը կա ու մնում է սկզբունքը՝ <<Ռուսաստանը հանձին Հայաստանի ունի  հավերժական բարեկամ>>:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն